Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել 3 անձ
Հասարակություն
Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել 3 անձ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Հիշեցնենք , որ այսօր տնտեսվարողները կառավարության շենքի դիմաց ակցիա են անցկացնում՝ բողոքելով հարկային փոփոխությունների դեմ։
Նշենք, որ մի պահ քաշքշոց սկսվեց բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։ Վերիններս գետնին տապալեցին «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանին և բերման ենթարկեցին։
