Փորձագետը հայտնել է՝ ինչը կարող էր լինել ԱՄՆ-ում ավիավթարի պատճառը
ԱՄՆ
Ավստրալացի ավիացիոն վերլուծաբան Ջեֆրի Թոմասը հայտնել է, որ ամերիկացի գեղասահորդներին և մարզիչներին տեղափոխող ինքնաթիռը կարող էր կործանվել Վաշինգտոնի օդանավակայանում ծանր վայրէջքի պատճառով, հայտնում է CNN-ը։
«Սա ոչ միայն ամենաբանուկ օդանավակայաններից մեկն է, այլև ամենաբարդը: Այնտեղ կան ինչպես ռազմական, այնպես էլ կոմերցիոն ինքնաթիռներ։ Թռիչքի սահմանափակումներ կան, թե որտեղ կարող եք թռչել: Կան պահանջներ, թե որքան արագ պետք է ինքնաթիռները վայրէջք կատարեն և օդ բարձրանան»,- ասել է Թոմասը։
