«Իրավաչափ է»․ Ավանեսյանը մեկնաբանել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարութունը
Քաղաքական
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
Ավանեսյանի խոսքով՝ լրագրողը կոնտեքստից կտրված է մեջբերել Փաշինյանի խոսքերը․ «Որոշակի մանիպուլյացիաներ և խեղաթյուրումներ են իրականացվել՝ կապված Շվեյցարիայում հնչեցվածի հետ։
Եթե ուշադիր լսենք Փաշինյանի վերջին հարցազրույցի բովանդակությունը, փորձենք լսենք և խորանանք էն հարցերի մեջ, որ բարձրացնում է, կարծում եմ՝ շատ իրավաչափ հարցեր են, որ ամեն մեկս պիտի տանք»,– ասաց նա։
Հարցից, թե «ցեղասպանություն եղե՞լ է», Ավանեսյանը վրդովվեց, «Չեք ամաչո՞ւմ»,– պատասխանեց նա լրագրողին։
