Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից
Քաղաքական
ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վարդան Կոստանյանը ազատվել է Իրանում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից:
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը՝
Վարդան Կոստանյանին ազատել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
