Առավոտյան Մասիսի վրա արդեն տուրիստի աչքերով եմ նայում՝ ամեն անգամ մտածելով, որ կարող ա կամ սարը քանդեն, կամ արգելեն այդ կողմ նայել․ Տիգրան Քոչարյան
Բլոգոսֆերա
Իմ մոտ մեկ-մեկ տպավորություն ա որ ես ոչ թե իմ ծնված օրից ապրած Հայաստանում եմ ապրում, այլ ինչ-որ երկիր երկարատև գործուղման եմ եկել։
Երկիր` ինչ-որ անհասկանալի ու խառը հասարակությունով, ում մի մասի համար Օկ է 150 000 մարդու հայրենիքը հանձնելը, հրապարակում ադրբեջանցիների տժժալը, Ցեղասպանությունն ուրանալը։
Առավոտյան Մասիսի վրա արդեն տուրիստի աչքերով եմ նայում՝ ամեն անգամ մտածելով, որ կարող ա կամ սարը քանդեն, կամ արգելեն այդ կողմ նայել։
Հ.Գ.
Դժոխքում բոլոր կաթսաների գլխին սատանեք են նստած ու երբ մարդիկ փորձում եմ մյուսների օգնությամբ դուրս գալ եռման ջրից , սատանեն մահակով խփում է գլխին ու գցում ներքև։
Եվ միայն հայկական կաթսայի մոտ սատանաննստած չի, քանի որ հենց մեկը փորձում է դուրս գալ,ներքևից ոտքերից քաշում են։
