Իրար մեղադրելու փոխարեն՝ պետք է մասնակցել Սուրբ Պատարագի, անկախ նրանից՝ 100, թե 150 դրամ կվճարեք եկեղեցի հասնելու համար․ Կարեն Պետրոսյան
Բլոգոսֆերա
Հասարակական գործիչ Կարեն Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Մեր հասարակության մեջ ատելությունն արդեն սահմաններ չի ճանաչում. տրանսպորտի համար 100 դրամ վճարողներն էլ են հայ, 150 դրամ վճարողներն էլ, դա յուրաքանչյուրի ընտրությունն է: Այսօր կիրակի է և բոլոր իրենց քրիստոնյա համարող մարդիկ, իրար մեղադրելու փոխարեն, պետք է մասնակցեն Սուրբ Պատարագի, անկախ նրանից, 100 թե 150դրամ կվճարեն Եկեղեցի հասնելու համար, իսկ Պատարագի ընթացքում միավորվեն Քրիստոսի մարմնով ու արյունով, ու իրար ատելու փոխարեն սկսեն հանդուրժել ու սիրել:
Բարի կիրակի
Հ.Գ.Նկարները գեներացված է AI (ԱԲ) կողմից»:
