Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ Տոնական օրը՝ առանց տեղումների․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Սեպտեմբերի 21-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Ներկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է լինել միասնական և համախմբված հայրենիքի շուրջ. Գարեգին Բ Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Պապիկյանը շնորհավորել է Անկախության օրը (տեսանյութ) Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով Հայաստանը նշում է Անկախության օրը Փաշինյանը շնորհավորել է Անկախության 35-րդ տարեդարձը և հրավիրել Հանրապետության հրապարակ (տեսանյութ) «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Կատարի էներգետիկայի նախարար. ԱՄՆ-ի հայտարարությունն այն մասին, թե Հորմուզի նեղուցն այլևս պետք չի լինի, լիովին սխալ է Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան 

Որեւէ մեկը նո՞ր է բացահայտել, որ ցեղասպանության հարցը Թուրքիայի դեմ գործիք է, ընդ որում ոչ միայն ռուսների կամ ԽՍՀՄ ձեռքին․ Հակոբ Բադալյան

Բլոգոսֆերա
Ասվում է, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերը ոչ թե ցեղասպանության ուրացում կամ ժխտում են՝ դա անհնար բան է, այլ այդ հարցի վերաբերյալ մեր մոտեցումների վերանայում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
 
«Դրա ներքո հասկացվում է հետեւյալը՝ ԽՍՀՄ-ը, ռուսները, ցեղասպանության հարցը դարձրել են գործիք Թուրքիայի դեմ, եւ օգտագործում են մեր էմոցիաները:
Իսկ ի՞նչն է այստեղ նորություն: Որեւէ մեկը նո՞ր է բացահայտել, որ ցեղասպանության հարցը Թուրքիայի դեմ գործիք է, ընդ որում ոչ միայն ռուսների կամ ԽՍՀՄ ձեռքին: Այն գործիք է եղել եւ գործիք է լինելու բոլոր ուժային կենտրոնների ձեռքին: Խիստ միամիտ է մտածել, թե Ֆրանսիան օրինակ ճանաչման հարցում եղել է առաջամարտիկ երկրներից մեկը, որովհետեւ շատ շատ է սիրել հայ ժողովրդին կամ ստիպված է եղել զիջել հայ համայնքի ակնկալիքներին կամ պահանջներին:
Կամ, ԱՄՆ նախագահները պարզապես նախընտրական նպատակով են ամեն նախագահի ընտրության խաղարկել խոստումները:
Բոլոր ուժային կենտրոններն էլ հակված են միմյանց դեմ օգտագործել խոցելիության ցանկացած առիթ կամ պատճառ:
Սա որեւէ մեկի համար երբեւէ եղել է նորությու՞ն, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ու համակիրները հենց որպես լուսավորչական հայտնագործություն են ներկայացնում այն, երբեմն ուղղակի, երբեմն անուղղակկի, բայց շատ թափանցիկ մեղադրելով «չհասկացողներին»:
 
Եթե այդ ամենը չի եղել հայ հանրության հասարակական-քաղաքական խոսույթի, «դիսկուրսի» առանցքային հարց, ապա դա ոչ թե չհասկանալու պատճառով, այլ որովհետեւ այդտեղ չկա որեւէ «ափ», որտեղ մենք կարող ենք հանգրվանել «ոչ գործիքի» կարգավիճակում: Այդպիսի միակ ափը հենց Թուրքիան է, բայց այդ պարագայում էլ մենք դադարում ենք լինել գործիք Թուրքիայի հետ այս կամ այն հաշիվը կամ խնդիրը ունեցող որեւէ ուժային կենտրոնի համար եւ դառնում ենք գործիք Թուրքիայի ձեռքին:
Մանեւրի լավագույն տարբերակը՝ լռությունն է, առավել եւս պետական մակարդակով, բայց նաեւ՝ հասարակական-քաղաքական գերակա խոսույթի:
Խոսքը հենց կոնկրետ հարցի մասին լռությունն է, այլ ոչ թե, օրինակ՝ հայ-թուրքական հարաբերության: Որովհետեւ հարեւանների հետ հարաբերության կարգավորման մասին խոսել պետք է: Բայց, Հայաստանն այս ընթացքում գտել է թերեւս ամենաօպտիմալ եւ թերեւս անխոցելի բանաձեւը՝ խոսել առանց նախապայմանների:
 
Երբ պետական մակարդակով «քննարկում» է բացվում մի հարցի շուրջ, որին ձեռք տալը այլ բան չէ, քան բացել «Պանդորայի արկղ», բացարձակ չունենալով դրա պարունակության հանդեպ որեւէ ազդեցություն, ապա խոցելի դառնում է միայն ու միայն Հայաստանի մանեւրի հնարավորությունն ու այս տարիների պետական դիրքորոշումը՝ «առանց նախապայմանների»:
Կառաջանա հարց, ինչպե՞ս առանց նախապայմանների, եթե Հայաստանը հայտարարի, որ իր արտաքին քաղաքական օրակարգում է ցեղասպանության ճանաչման հարցը:
Այո, այդ հարցը տեղին կլիներ, եթե Հայաստանն այդ պահանջը ներկայացներ Թոււրքիային: Բայց, Հայաստանը ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում իր պետական դիրքորոշման հիմքում դրել է ոչ թե Թուրքիայի հանդեպ որեւէ պահանջ, այլ՝ ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային առաքելությունը: Այլ կերպ ասած, հայերի ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանը դիտարկել է ցեղասպանությունների կանխարգելման, ոչ թե Թուրքիայի հանդեպ պահանջների տրամաբանության մեջ: Ավելին, Հայաստանի ղեկավարներն այդ ընթացքում բազմիցս նշել են, որ Հայաստանը պարզապես իրավասու էլ չէ Թուրքիայի հանդեպ ունենալ այդ առնչությամբ տարածքային կամ փոխհատուցման պահանջներ:
Այդ ամենով հանդերձ, այո, բուն հարցը՝ շեշտադրե՞լ ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, թե՞ ձեռնպահ մնալ շեշտադրումից կամ արձանագրումից, իմ գնահատմամբ՝ կարող է լինել քննարկելի հարց:
 
Բայց, ոչ միայն բարոյական եւ արժեհամակարգային, այլ տվյալ պարագայում նաեւ պետական քաղաքականության առումով անթույլատրելի է հռչակել կամ ազդարարել ցեղասպանության փաստի՝ թեկուզ պատմական «ասպետկային» քնննարկում: Որովհետեւ, դա արդեն Հայաստանի հանրապետությանը դիրքավորում է ոչ թե ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային իրավա-քաղաքական եւ քաղաքակրթական դիրքում, այլ ըստ էության «ցեղասպանությունների արադարացման», ուղղակի, թե անուղղակի:
 
Ինչ խոսք, «կանխարգելման» դիրքում գտնվելը ամենեւին չի կարող դիտվել անվտանգության հուսալի երաշխիք: Բայց, այդ դիրքից դուրս գալը եւ «արդարացման»՝ կամա, թե ակամա, ուղղակի, թե անուղղակի դիրքում հայտնվելը ոչ թե անվտանգության, այլ հենց վտանգի երաշխիք է: Որովհետեւ, պատասխանատվությունը տեղափոխում է մեզ վրա, քանի որ միշտ հնարավոր է լինելու ասել, թե մենք «ճիշտ հետեւություն չենք արել», «ճիշտ դաս չենք քաղել»:
Նաեւ դրա համար է, որ պարբերաբար խոսել եմ նաեւ պատերազմի առնչությամբ, որ անթույլատրելի է պատերազմի պատասխանատվությունն Ադրբեջանից «բերել» Հայաստան: Պարտության պատասխանատվությունը, Արցախի կորստի պատասխաննատվությունը՝ այո, եւ պետք է լինի միայն ու միայն Հայաստանում, բայց պատերազմի, ագրեսիայի պատասխանատվությունը Հայաստան «բերելը»՝ լինի բերել «նախկինի», թե «ներկայի» վրա, նույնիսկ անթույլատրելի եւ վտանգավոր սխալ է, ինչպիսին ցեղասպանության ասպեկտների քննարկում հռչակելը»,- գրել է նա:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվՏոնական օրը՝ առանց տեղումների․ ինչ եղանակ է սպասվում ՀայաստանումՍեպտեմբերի 21-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՆերկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է լինել միասնական և համախմբված հայրենիքի շուրջ. Գարեգին Բ Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Պապիկյանը շնորհավորել է Անկախության օրը (տեսանյութ)Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհովՀայաստանը նշում է Անկախության օրը Փաշինյանը շնորհավորել է Անկախության 35-րդ տարեդարձը և հրավիրել Հանրապետության հրապարակ (տեսանյութ) «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Կատարի էներգետիկայի նախարար. ԱՄՆ-ի հայտարարությունն այն մասին, թե Հորմուզի նեղուցն այլևս պետք չի լինի, լիովին սխալ է Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան Կանադայի հեղուկացված գազը կարևոր է Եվրոպայի համար. Մակրոն Թրամփն ու Մամդանին կհանդիպեն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից առաջ Անկախությունը մեզ նվեր չի տրվել, այն պահվել է պայքարով, արյամբ, մեր հավատով. Սասուն Միքայելյանի ուղերձը Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր ԱՄՆ-ում 74-ամյա որսորդը կնոջ է սպանել՝ նրան եղջերուի տեղ դնելով «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ (տեսանյութ)Պուտինի «Միասնական Ռուսաստանը» առաջատար է Պետդումայի ընտրություններում․ նախնական տվյալներ Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ Այծեղջյուր, Երկվորյակներ, Աղեղնավոր և Ջրհոս՝ Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ երկուշաբթի, սեպտեմբերի 21-ի համար Կապան-Գորիս ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր, մեծ մասը երեխաներ են Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Լավրովն ու Ռուբիոն Նյու Յորքում կքննարկեն Ուկրաինայի հարցը Զելենսկին հայտարարել է Թրամփի հետ «կարևոր զրույցի» և Նյու Յորքում հանդիպման պայմանավորվածության մասին «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Նախնական տվյալներով՝ հինգ կուսակցություն հաղթահարում է 5%-ի շեմը և անցնում Պետդումա Զախարովա․ Երևանը՝ արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան Հատուկ այն դեգեներատների համար, ովքեր ասում են՝ Թուրքիայի կողմից երբեք սպառնալիք չի եղել. Արա Պողոսյան Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա. Քոչարյան Ռուսաստանի երկնքում մեկ օրում խոցվել է 1951 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Թեհրանում փակվել է Ֆրանսիայի դեսպանատան հետ կապված լեզվական կենտրոնը Ռուսաստանում Պետդումայի ընտրությունների ընթացքում զանգվածային հարձակում է եղել․ ՌԴ ՊՆ Հայաստանում ավարտվել է Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Իրանի հետախուզությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ կապվող ահաբեկչակամ խմբերի վնասազերծման մասին Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 50%-ը Իրանը սպառնացել է հարվածել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ռազմաբազաներին Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի խոշոր մետալուրգիական գործարանները կանգ են առել Դժբախտ պատահարի հետևանքով անժամանակ կյանքից հեռացավ Մեխակ Ավետիսյանը Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են «Opel Astra»-ն և «Suzuki» մակնիշի մոտոցիկլը Իրաքում սկսվել է Ֆրանսիայի վեց քաղաքացիների դատավարությունը, որոնք կասկածվում են ԻՊ-ի հետ կապերի մեջ Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Փոփոխություն Հայաստանի հավաքականում Բժիշկը նախազգուշացրել է ուտելիս տեսանյութեր դիտելու վտանգների մասին Թրամփը Վաշինգտոնում կառուցվող Հաղթական կամարը կվերածի ռազմական համալիրի Լեհաստանն Ուկրաինայի հետ սահմանին ավելի քան 1000 տագնապի շչակ է տեղադրել՝ ռուսական հարվածների պատճառով Սիրիայի իշխանությունները հայտնել են Ասադի բանակի նախկին գեներալի ձերբակալության մասին Թրամփն Իրանին սպառնացել է «ոչնչացմամբ» և չի բացառել Փեզեշքիանի հետ հանդիպումը
Ամենադիտված