«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել «Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ Պուտին Սարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին 

Թիրախ ենք դրել 6 և ավելի տոկոս տնտեսական աճ ունենալ. նախարարը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հնարավոր համատեղման և այլ հարցերի մասին (տեսանյութ)

Քաղաքական

Էկոնոմիկայի նախարարությունը թիրախ է սահմանել 2025 թվականին ապահովել 6 և ավելի տոկոս տնտեսական աճ՝ ավելին, քան բյուջեի մասին օրենքի հիմքում դրված կանխատեսումն է (5.1 տոկոս):  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով տնտեսական զարգացումներին, արտահանման տեմպի հնարավոր նվազմանը, ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության համատեղմանը ԵԱՏՄ-ում անդամակցության հետ, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում տնտեսական հարաբերություններին ու այլ հարցերի: 

2024 թվականի ՀՆԱ-ի ցուցանիշները դեռ ամփոփված չեն: 9 ասմվա տվյալներով՝ տնտեսական աճը 6 տոկոս է:

«Մենք վերջին եռամսյակում, հատկապես դեկտեմբերին, արձանագրեցինք ավելի լավ ցուցանիշներ, քան կանխատեսվում էր: 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ոսկու արտահանման, վերաարտահանման ամենապիկ շրջաններն են եղել, և այդ ամիսների նկատմամբ աճ ապահովելը մի փոքր անհավատալի էր շատերին թվում: Համարվում է «հերոսության» նման մի բան, քանի որ մեծ թվերի նկատմամբ աճ ապահովելը շատ բարդ է: Իրապես նոյեմբերին դժվարություններ ունեցանք, ընդամենը 1.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ էր ապահովվել, բայց արդեն դեկտեմբերին 4.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ ունեցանք: Տնտեսության մեջ որոշակի ճշգրտումներ տեղի ունեցան Վիճակագրական կոմիտեի կողմից, և տարին ամփոփեցինք տնտեսական ակտիվության 8 տոկոս աճի ցուցանիշով»,-ասաց Պապոյանը:

Նախարարի խոսքով՝ 2024-ի արդյունքներով ՀՆԱ-ն կգերազանցի 10 տրիլիոն դրամը, կլինի 10 տրլն 200 մլրդի շրջանակներում: «Մենք կանխատեսում ենք, որ 2024-ի արդյունքներով 6 տոկոս տնտեսական աճ ենք ունենալու, այսինքն՝ ավելին, քան 2024-ի համար պլանավորվում էր տարեվերջին»,-հավելեց նա:

2025թ բյուջեի մասին օրենքի հիմքում այս տարվա համար դրվել էր 5.1 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: «Բայց մենք մեր առաջ թիրախ ենք դրել 6 և ավելի տոկոս տնտեսական աճ ունենալ: Էկոնոմիկայի նախարարության թիմը երբեք չի հաշտվել և չի կարող հաշտվել, այսպես կոչված, իրականության հետ: Մենք միշտ ձգտում ենք մեր ջանքերի շնորհիվ այդ իրականությունից ավելի բարձր տնտեսական աճ ունենալ: Պետք է ուրախությամբ նշեմ, որ վերջին տարիներին դա միշտ Էկոնոմիկայի նախարարությանը հաջողվել է, բոլորը մի թիվ են ասել, բայց վերջում ավելի բարձր է եղել: Այս առումով 2025-ը մեզ համար բացառություն չէ: Մեզ համար ավելի բարձր թիրախ ենք դրել, քան  Ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը և միջազգային գործընկերները կանխատեսում են: Եվ մեր ջանքերն ուղղելու ենք այդ ուղղությամբ»,-ասաց Պապոյանը:

Նա շեշտեց՝ Էկոնոմիկայի նախարարության թիմն ամեն օր աշխատանքի է գալիս այն նպատակադրմամբ, որ թիրախը 5.1 տոկոսը չէ, թիրախը 6 տոկոսն է կամ ավելի բարձր աճը: 

Անդրադառնալով տնտեսական աճի կառուցվածքին՝ նախարարը համոզմունք հայտնեց, որ 2025-ին ամենաբարձր տեղում կշարունակի մնալ շինարարության աճը, բայց ավելի համեստ ցուցանիշներով՝ 6.2 տոկոսի շրջանակներում: Թեև  Երևանում եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցմամբ պայմանավորված՝ 2024-ի աճի տեմպերը չեն պահպանվի, քանի որ թե՛ 2024-ին, թե՛ 2023-ին աճը երկնիշ է եղել: Ըստ նախարարի՝ տեմպը կնվազի, սակայն ծավալները կշարունակեն մեծ մնալ:  

Մոտ 5.2 տոկոս աճ է ակնկալվում արդյունաբերության և ծառայությունների ոլորտում: «Սա նշանակում է, որ մենք որակական աճի էջն ենք թևակոխում: Երբ խոսում ենք արդյունաբերության և ծառայությունների մասին, դրանք, ըստ էության, արտահանելի հատվածներ են: Եվ շատ կարևոր են այդտեղ աճերը»,-նշեց նախարարը:

Նա հավելեց՝ նախընտրելի է ունենալ ոչ 1-2 ոլորտների վրա հենված, այլ հավասարակշռված, կայուն աճեր: 

«Շատ կարևոր է, որ մենք մտնենք կայուն տնտեսական աճերի փուլ: Կայուն տնտեսական աճերի փուլը մեզ հնարավորություն է տալիս կայուն քաղաքականություններ վարել: Ավելի նախընտրելի է 3 տարի շարունակ ունենալ, ենթադրենք, միջինացված 5 տոկոս աճ, քան մի տարի ունենանք, պայմանական, 15 տոկոս, մյուս տարի աճ չունենանք, հետո՝ 10 տոկոս»,– ասաց Պապոյանը՝ շեշտելով տնտեսության ներքին դիվերսիֆիկացիայի կարևորությունը, երբ աճը միայն մեկ ոլորտից կախված չի լինում:

Անդրադառնալով տարբեր տնտեսագետների կողմից բարձրաձայնված մտահոգությանը, որ տնտեսությունում աճը, հատկապես արտահանման աճը հիմնականում պայմանավորել է ոսկու արտահանումը, և այդ գործոնի դուրս գալով պայմանավորված՝ մեծ անկում կարձանագրվի՝ Պապոյանն ասաց. «Այո, 2023-ին ևս ոսկու վերաարտահանման մասնաբաժինը բավականին մեծ է եղել թվային արտահայտությամբ: Բայց, այնուամենայնիվ, 2024-ին առանց ոսկու մեր արտահանումն ավելի շատ է եղել, քան 2023 թվականին: Երբ ոսկու գործոնը հանում ենք, 7 մլրդի արտահանում ենք ունենում»:

Նրա խոսքով՝ 2025-ին սպասվում է, որ բացարձակ թվային արժեքներով արտահանումը կնվազի, սակայն կնվազի ոչ թե ավանդաբար Հայաստանից արտահանվող ապրանքների նվազման հաշվին, այլ հենց ոսկու վերաարտահանման նվազման պատճառով: Նախարարը շեշտեց՝ դա ժամանակավոր գործոն էր, և Հայաստանի տնտեսությունը երբեք չի հենվել դրա վրա: 

Նրա համոզմամբ՝ ոսկու վերաարտահանման ցուցանիշներով չէ հիմնականում պայմանավորված եղել նախորդ տարիների աճը: «Դա տնտեսական ակտիվության ցուցանիշ ապահովում է, բայց տնտեսական աճի վրա դրա ազդեցությունը ձգտում է շատ ցածր լինել: Մեծ հաշվով ՀՆԱ-ի վրա և՛ դրա մեծ թիվն ազդեցություն չի ունեցել, և՛ դրա նվազումն ազդեցություն չի ունենա»:

Անդրադառնալով ՀՀ-ում  ԵՄ-ին անդամակցության առնչությամբ սկսված որոշակի գործընթացներին ու հարցին, թե հնարավո՞ր է ԵԱՏՄ-ն համատեղել ԵՄ-ի հետ՝ Պապոյանն ասաց. «Բուն համատեղումը բարդ է պատկերացնել: Այդպիսի մեխանիզմ չեմ կարծում, որ կա: Խնդիրն այլ տեղ է, այս պահին օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա: Նման օրակարգային հարց մենք չունենք և շարունակում ենք ակտիվորեն աշխատել ԵԱՏՄ բոլոր հարթակներում մեր գործընկերների հետ: Դրան զուգահեռ կա քաղաքացիական նախաձեռնություն, որը գտնվում է խորհրդարանում (խմբ. ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը): Եվ կառավարությունը, կներեք, չէր էլ կարող դրական եզրակացություն չտալ, քանի որ մեր 50 հազար քաղաքացի այդպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել: Բայց դա բոլորովին այլ գործընթաց է, այնպես չէ, որ այդ գործընթացը կարճաժամկետում կամ միջնաժամկետում հատվում է ներկա իրողությունների հետ»:

Նախարարը կրկնեց՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ Հայաստանի կառավարությունում չկա: «Բայց միևնույն ժամանակ վարչապետը 2023 թվականին Եվրոպական խորհրդարանում իր ելույթն ավարտել է հետևյալ նախադասությամբ՝ ՀՀ-ն պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն հարկ կհամարի: Այսինքն՝ մենք եվրոպական քաղաքակրթության մաս ենք, ունենք եվրոպական ձգտումներ: Բայց դա շատ երկար գործընթաց է, միակողմանի գործընթաց չէ, կախված է բազմաթիվ հանգամանքներից»,- նշեց Պապոյանը:

Հայաստանը ԵՄ շուկային, ստանդարտներին համապատասխանելու ուղղությամբ գործնական քայլեր իրականացնում է: Պապոյանը հիշեցրեց, որ 2024-ի վերջին մեկ լաբորատորիա է բացվել, համապատասխան կարողություններ կստեղծվեն նաև 2025-ի առաջին կիսամյակում: «Դրան զուգահեռ մենք բավականին մեծ տեմպերով մեր տնտեսությունն ենք արդիականացնում: Մեր բոլոր մրցակցային բիզնեսներն օգտվում են տնտեսության արդիականացման ծրագրից: Նրանց մեծ մասը 90-ականների, 2000-ականների հնացած տեխնիկան փոխում են տարբեր երկրների ժամանակակից տեխնոլոգիաներով: Դա ևս շատ կարևոր է դեպի այդ շուկա գնալու համար»,- մանրամասնեց էկոնոմիկայի նախարարը:

Նախարարի խոսքով՝ արդեն իսկ շատ ապրանքներ կան, որոնք եվրոպական ամենաբարձր ստանդարտներին համապատասխանում են, խնդիրը հաճախ քանակի մեջ է: 

«Մեր թիրախը բոլոր ոլորտներում տնտեսապես բարդ ապրանքներ արտադրելն է: Ի վերջո, հանքահումքային արտադրության երկրից պետք է վերածվենք տնտեսապես բարդ ապրանքներ արտահանող երկրի»,-ասաց Պապոյանը:  

Նախարարն անդրադարձավ նաև Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթին ու հնարավոր տնտեսական արդյունքներին: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել «Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ ՊուտինՍարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Հայտնաբերվել է բրոնզի դարի հսկայական ամրոց, որը վերափոխում է Աֆրիկայի պատմությունըՊայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա ԶոհրաբյանՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներից
Ամենադիտված