Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Հայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Ֆրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխին Ինչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռը Վեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքը Ներսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման Սարոյան 

2024-ին ՀՀ բնակչության շրջանում բրուցելոզի առաջնակի հաստատված դեպքերի 70%-ի մոտ վարակը պայմանավորված է եղել սննդային գործոններով

Այլ

Հայաստանում բրուցելոզի գրանցված դեպքերի բացարձակ ցուցանիշը մոտ 185 անգամ գերազանցում է ԵՄ անդամ երկրների ընդհանուր ցուցանիշը: Այս մասին նշված է ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի «Հերացի» ազգային գիտահետազոտական կենտրոնի հրապարակման մեջ։ 

Բրուցելոզը, որը հայտնի է նաև որպես «միջերկրածովյան տենդ», «մալթական տենդ» կամ «ալիքաձև տենդ», զոոնոզ վարակներից է, որը հարուցվում է բրուցելայի տարբեր տեսակների կողմից: Այն զոոնոզ՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդություն է և ներառված է կենդանիների հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների ցանկում։ Մարդիկ բրուցելոզով վարակվում են հիվանդ կենդանու խնամքի կամ միսը մշակելու ժամանակ, հում կաթ, պանիր, մածուն, թթվասեր և այլ ցածր ջերմաստիճանում վերամշակված կաթնամթերք օգտագործելու արդյունքում: Հիվանդությունն առավելապես տարածված է Եվրոպայի միջերկրածովյան երկրներում, Հյուսիսային և Արևելյան Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Հարավային և Կենտրոնական Ասիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում,  այնուամենայնիվ, այն հաճախ աննկատ է մնում և երբեմն չի հաղորդվում: Աշխարհում կան ընդամենը մի քանի երկրներ, որոնք պաշտոնապես զերծ են այս հիվանդությունից, չնայած դեպքեր արձանագրում են ունենում էնդեմիկ երկրներից վերադարձողների շրջանում:

Բրուցելոզը կենդանիներից մարդուն փոխանցվող ամենատարածված զոոնոզներից է, և էնդեմիկ տարածքներում մարդու բրուցելոզը լուրջ հետևանքներ է ունենում հանրային առողջության համար: Անասնաբուծության զարգացումը և քաղաքաշինությունը, ինչպես նաև անասնաբուծության և սննդի վերամշակման մեջ սանիտարահիգիենիկ միջոցառումների բացակայությունը մասամբ պատճառ են, որ բրուցելոզը դեռևս վտանգ է ներկայացնում հանրային առողջության համար:

Այս հիվանդությունը համարվում է նաև մասնագիտական վտանգ անասնապահությամբ զբաղվող մարդկանց համար: Մարդիկ, ովքեր աշխատում են կենդանիների հետ և շփվում նրանց արյան, ընկերքի, պտղաջրերի հետ, այս հիվանդությամբ վարակվելու առավել մեծ ռիսկ  ունեն: Փոխանցման կոնտակտային մեխանիզմը դիտվում է առավելապես մասնագիտական վարակումների դեպքում:

Ամբողջ աշխարհում Brucella melitensis-ը բրուցելոզի ամենատարածված հարուցիչն է, ինչը մասամբ պայմանավորված է ազատ տիրույթներում գտնվող այծերի և ոչխարների իմունիզացիայի դժվարություններով:

Ըստ ապացույցների վրա հիմնված պահպանողական գնահատման՝ աշխարհում տարեկան հիվանդացությունը կազմում է 2.1 միլիոն մարդ, ինչը զգալիորեն ավելի բարձր է, քան նախկինում ենթադրվում էր:

Բրուցելոզի կանխարգելումը հիմնված է ռիսկի գործոնների վերահսկման և կանխարգելման վրա: Կանխարգելման ամենաարդյունավետ ռազմավարությունը կենդանիների մոտ վարակի վերացումն է: Խոշոր եղջերավոր անասունների, այծերի և ոչխարների պատվաստումները խորհուրդ են տրվում բարձր տարածվածություն ունեցող էնզոոտիկ տարածքներում: Այն երկրներում, որտեղ կենդանիների վարակի վերացումը պատվաստումների կամ վարակված կենդանիների ոչնչացման միջոցով հնարավոր չէ, մարդկանց վարակի կանխարգելումը հիմնականում հիմնված է իրազեկվածության բարձրացման, սննդի անվտանգության միջոցառումների, աշխատանքային առողջության և լաբորատոր անվտանգության վրա:

Կաթի պաստերիզացումը ուղղակիորեն սպառելու և դրա ածանցյալների արտադրության համար, ինչպիսիք են պանիրը, կարևոր քայլ է կենդանիներից մարդկանց ֆեկալ-օռալ փոխանցումը կանխելու համար: Չպաստերիզացված կաթնամթերքից խուսափելու կրթական արշավները, ինչպես նաև դրանց վաճառքի դադարեցման քաղաքականությունը կարող են արդյունավետ լինել:

2022 թվականի համար ԵՄ անդամ 29 երկրներ ներկայացրել են բրուցելոզի տվյալներ։ Դրանցից 18 երկրներ հայտնել են հիվանդության 226 հաստատված դեպքերի մասին։  Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Պորտուգալիան և Իսպանիան հայտնել են հաստատված դեպքերի ամենամեծ քանակի մասին, որոնք կազմում են ԵՄ-ում գրանցված բոլոր դեպքերի 81%-ը: 2022թ.-ին ԵՄ-ում հաղորդման մակարդակը կազմել է 0.05 դեպք 100.000 բնակչության համար:

Համեմատաբար բարձր ցուցանիշը գրանցվել է Հունաստանում՝ 0.33` 100.000 բնակչի համար, որին հաջորդում են Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան և Շվեդիան՝ համապատասխանաբար 0.15, 0.13 և 0.10 դեպքով` 100.000 բնակչի հաշվով:

Միևնույն ժամանակ Հայաստանում 2022թ.-ին հաստատված դեպքերի թիվը եղել է 278, որը 100.000 բնակչի հաշվով 9.4 է կազմել: Համեմատելով ԵՄ-ում ամենաբարձր ցուցանիշ  գրանցած Հունաստանի հետ, Հայաստանում 100.000 բնակչի հաշվով գրանցված ցուցանիշը 28 անգամ գերազանցում է Հունաստանի ցուցանիշին և 188 անգամ ԵՄ անդամ բոլոր երկրներում միասին գրանցված ցուցանիշին:

2023 թվականին ԵՄ բնակչության մոտ գրանցվել է բրուցելոզի 259 հաստատված դեպք, ինչը համապատասխանում է Եվրամիությունում բրուցելոզի գրանցված դեպքերի մակարդակին, որի ցուցանիշը կազմում է 0.06 դեպք` 100.000 բնակչության հաշվով: Սա 2022 թվականի համեմատ 14.1% հարաբերական աճ է (0.05 դեպք`100.000-ի բնակչության հաշվով):

Հայաստանում 2023թ.-ին նույնպես գրանցված դեպքերի թվաքանակի աճ է գրանցվել 2022թ.-ի համեմատ` 1.2 անգամ: Հայաստանում գրանցված դեպքերի քանակը 2023թ.-ին եղել է 324, իսկ ցուցանիշը կազմել է 11`100.000 բնակչի հաշվով, որը ԵՄ անդամ երկրների ընդհանուր ցուցանիշից բարձր է 183 անգամ:

2023 թվականին ԵՄ-ում մարդկանց վարակման դեպքերի մասնաբաժինը կազմել է 64% (136 դեպքերից 87-ը ունեն հայտնի ճամփորդական վերհուշ), ինչը 2022թ.-ի 62.3%-ի  համեմատ (66-ը 106-ից) աճ է: 2019-2021 թթ. անհայտ ճամփորդական կարգավիճակ կամ ծագում ունեցող դեպքերի մասնաբաժինը կազմել է 47.5%:

Հատկանշական է սակայն այն, որ երկու անդամ պետությունները (Իտալիա և Պորտուգալիա) ունեին հիվանդությունից զերծ գոտու կարգավիճակ:

2023 թվականին սննդային ճանապարհով փոխանցվող բրուցելոզի ոչ մի բռնկում չի գրանցվել, իսկ բրուցելոզի դեպքերի ընդհանուր միտումը 2019-2023 թվականներին էական աճ կամ նվազում չի արձանագրել:

Մարդկանց շրջանում հաղորդված վարակների մեծ մասը պայմանավորված է եղել Brucella melitensis-ով, 74 դեպքերից 68-ում հայտնաբերվել է որպես էթիոլոգիական գործոն (91.9%):
2023 թվականին 22 անդամ պետություններ և Միացյալ Թագավորությունը (Հյուսիսային Իռլանդիա) բրուցելոզից զերծ կարգավիճակ են ունցել:

Արձանագրված հիվանդությունների բացարձակ ցուցանիշները ՀՀ-ում 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում հետևյալն են. բրուցելոզի առաջնակի հաստատված բոլոր ձևերը կազմել են 312 կամ 10.5` 100.000 բնակչի հաշվով, որից 265-ը գյուղական բնակավայրերում է արձանագրվել: Դեպքերից  33-ը (4.5/100.000 բնակչի հաշվով) մինչև 18 տարեկանների մոտ է արձանագրվել, ընդորում 2-ը` 0-2 տարեկանների, իսկ 1-ը` 3-6 տարեկանների շրջանում: Հայտնաբերված քրոնիկ բրուցելոզ արձանագրվել է 37 անձի մոտ, որից 26-ը գյուղաբնակ բնակչության մոտ, իսկ 2-ը` մինչև 18 տարեկանների շրջանում:

2024 թվականի ընթացքում ՀՀ բնակչության շրջանում բրուցելոզի առաջնակի հաստատված դեպքերի (329 դեպք, որից 279 գյուղաբնակների մոտ, իսկ 35-ը մինչև 18 տարեկանների մոտ) 70%-ի մոտ վարակը պայմանավորված է եղել սննդային (տարբեր անհատներից գնված թարմ պանիր, ջերմային մշակման չենթարկված կաթ, ոչ լիարժեք թերմիկ մշակման ենթարկված միս), իսկ մնացած 30%-ի դեպքում՝ կոնտակտ-կենցաղային գործոններով։

«Վերոնշյալից կարող ենք եզրակացնել, որ վերջին հինգ տարիներին ՀՀ-ում գրանցված բրուցելոզի դեպքերի քանակը էապես չի տարբերվում ըստ տարիների, սակայն նկատվում է դեպքերի աճի որոշակի միտում: Հատկանշական է, որ Հայաստանում դեռևս շարունակվում են, հատկապես գյուղական բնակավայրերում, գրանցվել բրուցելոզի դեպքեր, որոնք էապես գերազանցում են ԵՄ անդամ երկրներում գրանցվող դեպքերի թվաքանակին: Սա ևս մեկ անգամ պարտավորեցնում է մեզ հիշեցնել ոչ գործարանային արտադրության կաթնամթերքի վաճառքի և սպառման վտանգը վարակի տարածման տեսանկյունից և մասնագիտական անվտանգ աշխատանքի գործելակարգը»,- նշել է «Հերացի» կենտրոնը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներիցՎահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններըԼավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներինNestlé-ն արձագանքել է Ռուսաստանում իր ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու որոշմանը«Եվրոպա Պրես». Սեուտայում կարող է դեռևս մնալ մինչև 10,000 անօրինական ներգաղթյալՇինարարական ոլորտում ՊԵԿ-ի ստուգումների արդյունքում 83 ընկերությունում 507 չգրանցված աշխատող է հայտնաբերվելԱվանեսյան․ Բուժքույրական գործում մտածողության արմատական վերանայում է լինելու՝ անվան փոփոխությունից մինչև ավելի բարձր վարձատրությունՁին հայտնվել է ճանապարհին, մեքենան բախվել է ու կողաշրջվել․ Տավուշում ոստիկանության գվարդիայի 30-ամյա աշխատակիցը մահացել էՊենտագոնը ցանկանում է անօդաչու թռչող սարքեր տեղակայել Լատինական ԱմերիկայումԸնդամենը 6 հարց՝ նոր ԱԺ-ի առաջին քառօրյայում․ աշխատանքն ավարտվեցՌուսաստանը չի հարվածում քաղաքացիական թիրախներին Ուկրաինայում․ դեսպանՌուսաստանը Ճապոնիայից պահանջել է դադարեցնել ամերիկյան Typhon հրթիռային համակարգերի տեղակայումըԳյումրի-Երևան ճանապարհին բախվել են «Ford»-ը և «ԳԱԶ 53»-ը, մեքենաները հայտնվել են դաշտում․ կա վիրավոր «Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դեմ քրեական գործը պետք է կարճվի»․ փաստաբանՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներումՀայաստանի ինքնիշխանությունը «կարմիր գիծ» է․ Իրանի դեսպանի կոշտ ուղերձը (տեսանյութ) Ջերմաստիճանը կնվազի, Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևան-Անկարա նոր համագործակցություն․ կողմերը քննարկել են հեռարձակման ոլորտի հուշագիրըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-ն ՈՒՂԻՂ․ Ամենայն հայոց կաթողիկոսը կանչվել է դատարան. ապօրինի քրեական հետապնդման շուրջ նոր զարգացումներԱյս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի նպատակադրումը. Մարագոս Մամիկոն Ասլանյանի նկատմամբ բացակայելու արգելքը վերացվեց․ գրավը մնաց ուժի մեջԶելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջԳերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ «Լոնդոնը պատասխանատվություն է կրելու»․ Մոսկվան կոշտ նախազգուշացում է հնչեցրել ԲրիտանիայինԼՂ-ից տեղահանվածների աջակցության ծրագրերը կփոխվեն․ նոր նախագիծ է ներկայացվել FT. Պակիստանը կոչ է անում Իրանին՝ զսպել Սաուդյան Արաբիայի վրա հութիների հարձակումները
Ամենադիտված