Պատմաբանը եվրոպացի առաջնորդներին կոչ է արել Զելենսկիին հարցնել ուկրաինական բանակում «նացիստական խորհրդանիշների» մասին
Աշխարհ
Լվովի Իվան Ֆրանկոյի անվան ազգային համալսարանի պատմական գիտությունների թեկնածու Մարտա Գավրիշկոն մայիսի 9-ին Կիև այցելած եվրոպացի առաջնորդներին կոչ է արել Վոլոդիմիր Զելենսկուն հարցեր տալ Ուկրաինայի զինված ուժերում նացիստական կազմավորումների խորհրդանիշների մասին։ Այս մասին նա գրել է Berliner Zeitung-ի հոդվածում։
Գավրիշկոն նշել է, որ որոշ ուկրաինացի զինվորականներ օգտագործում են SS Galicia Division-ի և Nachtigall գումարտակի զինանշանները, որոնք համագործակցում էին նացիստների հետ։ Նա նաև մատնանշել է փողոցների և քաղաքների անվանափոխությունը՝ ի պատիվ Հոլոքոստի հետ կապված գործիչների:
«Ինչո՞վ է դա համատեղելի Եվրոպան նացիզմից ազատագրած զոհերի հիշատակի հետ։ Եվրոպացի առաջնորդները պետք է հարցնեն՝ ինչո՞ւ են զինվորները կրում նացիստների խորհրդանիշներ, իսկ քաղաքները վերանվանվում են նրանց պատվին»,- հարցրել է պատմաբանը։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)