Չինաստանում կոչ են արել կանխել համաշխարհային առևտրի վերադարձը «ջունգլիների օրենքին»
Աշխարհ
Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ բոլոր երկրները կտուժեն, եթե համաշխարհային առևտուրը վերածվի հեգեմոնիայի և պրոտեկցիոնիզմի «ջունգլիների օրենքով»: Այս մասին հայտնել է գերատեսչությունը՝ մեկնաբանելով Դոնալդ Թրամփի վարչակազմի սակագնային քաղաքականությունը։
Նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ միակողմանի գործողությունները և պրոտեկցիոնիզմը վտանգներ են ներկայացնում միջազգային առևտրի բոլոր մասնակիցների համար։
«Հենց ուժեղը սկսի թույլի որսը, բոլորը զոհ կդառնան»,- նշել են վարչությունից։
Պեկինը նաև իր վճռականությունն է հայտնել՝ հակազդելու գործարքներին, որոնք վնասում են Չինաստանի շահերը՝ խոստանալով նման դեպքերում «ամուր հակաքայլեր» անել։
«Ոչ ոք անձեռնմխելի չէ պրոտեկցիոնիզմի հետևանքներից։ ՉԺՀ-ն չի ընդունի իր շահերի ոտնահարումը և համարժեք պատասխան կտա»,- հայտարարել են առևտրի նախարարությունից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ