Ուկրաինան պետք է պահպանի ցանկացած ռազմական դաշինքին անդամակցելու իր իրավունքը․ Ռադայի պատգամավոր
Աշխարհ
Ուկրաինան պետք է պահպանի ցանկացած ռազմական դաշինքին անդամակցելու «իրավունքը» այն դեպքում, եթե ԱՄՆ-ն հրապարակային հայտարարություն անի կամ փաստաթուղթ ընդունի այն մասին, որ Կիևը չի անդամակցի ՆԱՏՕ-ին, հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, գրում է RBC-ն:
«Մեր խնդիրն է թույլ չտալ ինքնիշխանության սահմանափակում։ Ցանկացած ոք կարող է ամեն ինչ ասել, բայց մենք՝ որպես երկիր, պետք է պահպանենք ցանկացած ռազմական դաշինքին անդամակցելու իրավունքը», - ասել է նա։
Գոնչարենկոյի կարծիքով՝ Ուկրաինայի դիրքորոշումը բանակցություններում պետք է ներառի տարածքների կորստի չճանաչումը, ռազմական միություններին անդամակցելու սահմանափակումները, զենքի արտադրությունը և բանակի քանակը: Գոնչարենկոն նշել է, որ այս շաբաթն «անկասկած» կլինի «ամենակարևորը խաղաղության ճանապարհին»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)