Չինաստանում հայտարարել են՝ երկրի շահերը ոտնահարելու դեպքում համապատասխան հակաքայլեր կձեռնարկեն
Աշխարհ
Չինաստանն այլ երկրներից չի ընդունում գործարքներ, որոնք կարող են ոտնահարել նրա շահերը, և նման գործողությունների դեպքում Պեկինը պատրաստ է համապատասխան հակաքայլեր ձեռնարկել։ Այս մասին ասվում է Չինաստանի առևտրի նախարարության հայտարարության մեջ, որը մեկնաբանում է ԱՄՆ-ի՝ Չինաստանին տնտեսապես մեկուսացնելու ծրագրերը։
«Չինաստանը հարգում է ԱՄՆ-ի հետ առևտրատնտեսական վեճերը հավասար խորհրդակցությունների միջոցով լուծելու բոլոր կողմերի ձգտումները»,- ասվում է նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Փաստաթղթում ընդգծվում է, որ բոլոր կողմերը պետք է արդար գործեն «փոխադարձ սակագների» հարցում և պաշտպանեն միջազգային առևտրատնտեսական նորմերը և բազմակողմ առևտրային համակարգը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով