Կիևը ֆրանսիացիներին առաջարկել է զենք արտադրել՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվները
Աշխարհ
Ուկրաինան առաջարկել է Ֆրանսիային ստեղծել համատեղ ձեռնարկություններ զենքի, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի և այլ ռազմական տեխնիկայի արտադրության համար։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ առաջարկվում է այս նախագծի ֆինանսավորման համար օգտագործել ռուսական սառեցված ակտիվների տոկոսները։
Համապատասխան միտքը հնչեցրել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Սերխի Բոևը Ուկրաինայի աջակցության և վերականգնման հարցերով Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Պիեռ Էլբրոնի հետ հանդիպման ժամանակ։
«Առաջարկվել է ուկրաինական կարիքներին համապատասխան զենք արտադրող ֆրանսիական ընկերությունների հետ համատեղ ձեռնարկություններ ստեղծել։ Առաջարկվել է նաև մի քանի նախագծեր, որոնք կարող են ֆինանսավորվել՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվների տոկոսները», - ասել է Բոևը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում