Դոնալդ Թրամփը հրահանգել է ուսումնասիրել Ուկրաինային ռազմական մատակարարումները դադարեցնելու հարցը. WSJ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ վիճաբանությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության պաշտոնյաներին հանձնարարել է ուսումնասիրել Ուկրաինային ռազմական մատակարարումների դադարեցման հարցը։
Ըստ The Wall Street Journal-ի՝ պաշտոնյաները պետք է որոշեն՝ արդյոք Միացյալ Նահանգները կարող է ժամանակավորապես կամ ամբողջությամբ դադարեցնել Կիևին զենքի ներկայիս մատակարարումները:
Հաղորդվում է նաև, որ Սպիտակ տանը երկու նախագահների սկանդալային երկխոսությունից հետո Թրամփի վարչակազմի ներկայացուցիչն ասել է, որ կարող է որոշել դադարեցնել նույնիսկ ԱՄՆ-ի կողմից տրամադրվող անուղղակի աջակցությունը։
Խոսքը Ուկրաինայի զինված ուժերին հետախուզական տվյալներ մատակարարելու և ուկրաինացի զինվորականների ու օդաչուների վերապատրաստման մասին է։ Բացի այդ, Վաշինգտոնը կարող է փակել հեռախոսային կենտրոնը Գերմանիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայում, որը կառավարում է միջազգային օգնությունը։
Գործակալության տվյալներով՝ Ուկրաինայի ֆինանսավորման համար Կոնգրեսի կողմից լիազորված միջոցներից երկրի պաշտպանության նախարարությանը մնացել է մոտ 3,85 մլրդ դոլար։
Հակամարտության ընթացքում Պենտագոնն ուղարկել է ավելի քան 34 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության 72 խմբաքանակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)