ԱՄՆ–ը 4 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Իսրայելին
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ փաստաթուղթ է ստորագրել Իսրայելին 4 միլիարդ դոլարի զենքի մատակարարման վերաբերյալ։
«Ես ստորագրել եմ հռչակագիր՝ օգտագործելով արտակարգ լիազորությունները՝ Իսրայելին մոտավորապես 4 միլիարդ դոլարի ռազմական օգնության տրամադրման արագացման համար», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Ռուբիոն նշել է, որ որոշումն ընդունվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իսրայելին որոշակի տեսակի զենքի և զինամթերքի մատակարարման նկատմամբ նախկին վարչակազմի կողմից սահմանված մասնակի էմբարգոյի չեղարկման համաձայն։
«Պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփի վարչակազմը հավանություն է տվել Իսրայելին զենքի խոշոր վաճառքը՝ շուրջ 12 միլիարդ դոլարի չափով», - ասել է պետքարտուղարը։
Սա ևս մեկ ապացույց է, որ Իսրայելը Սպիտակ տանն ավելի վստահելի դաշնակից չունի, քան Թրամփը, հավելել է Ռուբիոն։
Նա ընդգծել է. «Թրամփի վարչակազմը կշարունակի օգտագործել բոլոր հասանելի գործիքները՝ Իսրայելի անվտանգության հանդեպ Ամերիկայի երկարամյա հանձնառությունը կատարելու համար, ներառյալ անվտանգության սպառնալիքներին դիմակայելու միջոցները»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)