Գունբան հայտարարել է Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի մասին
Աշխարհ
Աբխազիայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախնական արդյունքներով հաղթել է 43-ամյա Բադրա Գունբան, ով պաշտոնավարել է որպես պետության ղեկավար 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հունվարը։ Այս մասին հաղորդում ՌԲԿ–ն։
«Նախնական արդյունքները բոլորդ գիտեք, այս արդյունքը պայմանավորված է այն վստահությամբ, որ մեր երկրի քաղաքացիները դրսևորել են մեր, մեր թիմի նկատմամբ, և որ ամենակարևորն է, դա մեր ժողովրդի քվեի արդյունքն է։ <...> Սա պետք է դառնա Աբխազիայի ժողովրդի հաղթանակը հանուն մեր երկրի ապագայի»,- ասել է Գունբան կողմնակիցների հետ հանդիպմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)