Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Բադրա Գունբան
Աշխարհ
Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է փոխնախագահ Բադրա Գունբան, ճեպազրույցում հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ձայների նախնական հաշվարկի համաձայն՝ նախագահի թեկնածու Բադրա Գունբան հավաքել է ձայների 54,73 տոկոսը, իսկ նրա մրցակից Ադգուր Արձինբան՝ 41,54 տոկոս»,- ասել է նա։
Մարշանը մանրամասնել է, որ Գունբայի օգտին քվեարկել է 54954, իսկ Արձինբայի օգտին՝ 41708 ընտրող։
«Այսպիսով, Բադրա Գունբան ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ամենամեծ թվով ձայները և ընտրվել Աբխազիայի նախագահ»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)