Թուրքիայում կարող են տեղի ունենալ արտահերթ նախագահական ընտրություններ
Աշխարհ
Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ 2027 թվականի նոյեմբերին, հայտարարել է թվային ԶԼՄ–ների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հուսեյն Յայմանը։ Այս մասին հաղորդում է TGRT հեռուստաալիքը։
«Աստված տա, որ մենք կրկին կառաջադրենք մեր նախագահին (Ռեջեփ Թայիփ Էրդողանին) որպես թեկնածու 2027 թվականի նոյեմբերին կայանալիք հաջորդ նախագահական ընտրություններում, և Հանրապետական դաշինքի դրոշը կրկին կծածանվի Թուրքիայի երկնքում», - ասել է Յայմանը համակուսակիցների հետ հանդիպման ժամանակ։
Փետրվարի 23-ին Էրդողանը վերընտրվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)