Պուտինը ուղերձ է հղել Աբխազիայի նորընտիր նախագահին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բադրա Գունբային Աբխազիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ ՌԴ նախագահի ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Հարգելի Բադրա Զուրաբովիչ, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,- ասված է շնորհավորանքի տեքստում։
Պուտինը հույս է հայտնել, որ ռուս-աբխազական բարեկամական հարաբերությունները «կշարունակեն ամրապնդվել՝ ի շահ ժողովուրդների»։
«Ընտրություններում հաղթանակը, որը տեղի ունեցավ ժողովրդի կամքի ազատ արտահայտման պայմաններում, հաստատեց Աբխազիայի քաղաքացիների աջակցությունը ներքաղաքական կայունության և երկրի առաջադիմող սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման ձեր գծին»,- նշել է ՌԴ նախագահը` մաղթելով Գունբային հաջողություն, քաջառողջություն և բարգավաճում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)