Թրամփը կքննարկի Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու հարցը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում կանցկացնի՝ քննարկելու Ուկրաինայի հետ կապված մի շարք միջոցառումներ՝ ներառյալ ռազմական օգնության դադարեցումը։ Այս մասին հայտնում է New York Times-ը։
«Թրամփը երկուշաբթի կհանդիպի ազգային անվտանգության իր բարձրագույն խորհրդականների, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ՝ վերանայելու և, հնարավոր է, միջոցներ ձեռնարկելու Ուկրաինայի նկատմամբ մի շարք քաղաքականությունների վերաբերյալ», - ասվում է զեկույցում:
Ըստ NYT-ի աղբյուրի՝ օրակարգը ներառում է Կիևին ռազմական օգնության հնարավոր կասեցումը կամ դադարեցումը՝ ներառյալ նախկին ամերիկյան վարչակազմի կողմից հաստատված զինամթերքի և սարքավորումների մատակարարումները:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)