Կիևը երբեք չի կարող գործել ռազմական ուժի դիրքերից․ Ֆիցո
Աշխարհ
Սլովակիան չի ծրագրում Ուկրաինային աջակցել ոչ ֆինանսական, ոչ ռազմական առումով։ Այս մասին հայտարարել է Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն սոցիալական ցանցերից մեկի իր էջում, փոխանցում է EADily-ն։
«Սլովակիայի Հանրապետությունը չի աջակցի Ուկրաինային ֆինանսապես կամ ռազմական ճանապարհով՝ պատերազմը շարունակելու համար։», - հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ Բրատիսլավան «վերապահումներով է վերաբերում «խաղաղություն ուժի միջոցով» անիրատեսական ռազմավարությանը», որը սոսկ պատրվակ է Ուկրաինայում հակամարտությունը շարունակելու համար:
«Ուկրաինան երբեք այնքան ուժեղ չի լինի, որ գործի ռազմական ուժի դիրքերից», - նշել է Ֆիցոն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)