Զելենսկին խուսափել է պատասխանել Թրամփից ներողություն խնդրելու մասին հարցին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե նախատեսում է արդյոք ներողություն խնդրել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփից Սպիտակ տուն վերջին այցի ժամանակ ծագած վիճաբանությունից հետո։ Այս մասին հայտնում է Sky News-ի լրագրող Յալդա Հակիմը, ով Մեծ Բրիտանիայի օդանավակայանում զրուցել է Ուկրաինայի նախագահի հետ։
«Լրագրողների հետ զրույցում նա հրաժարվել է ներքաշվել Սպիտակ տանը ծավալվող դրամայի մեջ և խուսափել է ԱՄՆ նախագահի հետ իր հարաբերությունների վերաբերյալ հարցերից, այդ թվում՝ արդյոք նա նախատեսում է ներողություն խնդրել», - ասել է նա։
Լրագրողի խոսքով՝ Զելենսկին ինքնավստահ ու հուսավառված տեսք ուներ։ Նա նշել է, որ Ուկրաինայի ղեկավարը փորձել է ուժեղ և անհնազանդ մարդու տպավորություն ստեղծել՝ չնայած իր երկրի ապագայի վերաբերյալ անորոշությանը։
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները հրապարակային վիճաբանություն են ունեցել Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։ Սպասվում էր, որ պետությունների ղեկավարները համաձայնության կգան հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ, սակայն համաձայնագիրը չստորագրվեց։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում