Ամերիկացիները պետք է մտածեն ԱՄՆ-ի խնդիրների մասին, այլ ոչ թե անհանգստանան Պուտինի համար․ Թրամփ
Աշխարհ
Միացյալ Նահանգների բնակիչները պետք է ավելի քիչ անհանգստանան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար, այլ ավելի շատ՝ սեփական երկրի ներքին խնդիրների մասին: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում:
Նա նշել է, որ հակառակ դեպքում Ամերիկան կարող է կրկնել Եվրոպայի երկրների տխուր փորձը։
«Մենք պետք է ավելի քիչ անհանգստանանք Պուտինի համար, և ավելի շատ՝ միգրանտ ավազակախմբերի, թմրաբարոնների եւ հոգեբուժարանների մարդկանց մասին, որոնք մուտք են գործում մեր երկիր։ Որպեսզի մենք չգանք նրան, ինչին հասել Է Եվրոպան», - հայտարարել Է Թրամփը ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)