Հայտնի է դարձել՝ ինչ է հայտարարելու Օրբանը մարտի 6-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մտադիր է մարտի 6-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում հայտարարել, որ Ուկրաինայի անդամակցությունը համայնքին իրատեսական չէ։
«Եվրամիության հաջորդ գագաթնաժողովում մենք այլ բան չենք ասի, քան այն, ինչ ասել ենք մինչ այժմ. Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին անիրատեսական է», - գրել է կառավարության ղեկավարը Facebook-ում։
Օրբանը հիշեցրել է, որ, Հունգարիայի կարծիքով, Ուկրաինայի անհապաղ անդամակցումը ԵՄ-ին անուղղելի վնաս կհասցնի գյուղատնտեսությանը և ողջ եվրոպական տնտեսությանը։ Բացի այդ, Ուկրաինայի իշխանությունները չեն վերականգնել Անդրկարպատիայում հունգարական փոքրամասնության իրավունքները և չեն դադարեցրել գործողությունները, որոնք սպառնում են Հունգարիայի էներգետիկ անվտանգությանը։ Այս պահանջները ներկայացրել է նաև Բուդապեշտը եվրոպական կառույցներին Կիևի ինտեգրման հարցերի քննարկման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Միաժամանակ, Օրբանը նշել է, որ չի բացառում, որ Ուկրաինան ապագայում կընդունվի ԵՄ կազմում, եթե այն կատարի բոլոր անհրաժեշտ պահանջները և համապատասխանի անդամակցության թեկնածուների չափանիշներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)