Հայֆայում ահաբեկչության հետևանքով մեկ մարդ է զոհվել
Աշխարհ
Հայֆայի ավտոկայանում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հայտնում է Իսրայելի շտապօգնության (MDA) մամուլի ծառայությունը։ Այս մասին գրում է Euromedia24-ը։
«MDA-ի բժիշկներն ու բուժաշխատողները հաստատել են մոտ 70 տարեկան տղամարդու մահը, ինչպես նաև բժշկական օգնություն են ցուցաբերել 4 տուժածի, որոնցից երեքը ծանր վիճակով, տեղափոխվել են Ռամբամ հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իսրայելի ոստիկանությունը հայտնել էր Հայֆայում հրազենի կիրառմամբ ենթադրյալ ահաբեկչության մասին։
Քիչ անց ոստիկանությունը պարզաբանել է, որ սա դանակով ահաբեկչություն է։
Անվտանգության ուժերի տվյալներով՝ հարձակվողը տեղում սպանվել է։
Ահաբեկչությունը տեղի է ունեցել առևտրի կենտրոնում՝ Հայֆայի Լև Համիֆրաց կենտրոնական ավտոկայանի մոտ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)