Ավստրիայի արտաքին գործերի նախկին նախարարը հայտարարել է՝ ԱՄՆ-ը Կիևի հետ գործարք կկնքի հազվագյուտ հողերի մասին, բայց ոչ Զելենսկու հետ
Աշխարհ
Վաշինգտոնը Կիևի հետ համաձայնագիր կստորագրի հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ, երբ Ուկրաինայում նոր իշխանությունները ձևավորվեն։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախկին նախարար Կարին Քնայսլը։
«Ես գրեթե համոզված եմ, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է այս համաձայնագրով։ Եվ եթե նույնիսկ այն ստորագրողը Զելենսկին չէ, Ուկրաինայից կգտնվի մեկ ուրիշը, ով կստանա համապատասխան մանդատ»,- ՏԱՍՍ-ին ասել է նա։
Քնայսլը վստահ է, որ «վաղ թե ուշ, գուցե ոչ հիմա, բայց Ուկրաինայում կհայտնվի ինչ-որ մարմին կամ ներկայացուցիչ, որը կկարողանա ստանձնել նման համաձայնագրեր կնքելու լիազորությունը»։
«Թրամփն արդեն խոստացել է դա իր ընտրողներին։ Եվ ես հասկանում եմ նրա տրամաբանությունը։ Նա ասում է, որ միլիարդներ են գնացել Ուկրաինա, և հիմա ԱՄՆ-ը պետք է դրա դիմաց ինչ-որ բան ստանա։ Ամերիկյան կորպորացիաները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այդ ռեսուրսների նկատմամբ»,- պարզաբանել է նախկին նախարարը։
Քնայսլը հիշեցրել է, որ արևմտյան ընկերությունները նախկինում հաճախ են բախվել Ուկրաինայում խնդիրների՝ «կոռուպցիայի և վստահելի գործընկերներ գտնելու անկարողության պատճառով»։ Բայց, ի վերջո, Միացյալ Նահանգները ավելի հեշտ է համարում աշխատել ավելի թույլ պետությունների հետ, որոնք, ի տարբերություն Սաուդյան Արաբիայի կամ Ռուսաստանի, չեն կարողանում թելադրել իրենց պայմանները»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)