Աբխազիայի նախագահ ընտրված Բադրա Գունբան ստացել է 54 954 ձայն
Աշխարհ
Երկրորդ փուլի արդյունքներով Աբխազիայի նախագահ ընտրված Բադրա Գունբան, հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված վերջնական արդյունքների համաձայն, ստացել է 54 954 ձայն, նրա մրցակից Ադգուր Արձինբան՝ 41 708, գրում է Euromedia24-ը։
Աբխազիայի Հանրապետության նախագահի ընտրության կրկնակի քվեարկության արդյունքներով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է՝ Գունբա Բադրու Զուրաբովիչը պետք է համարվի Աբխազիայի Հանրապետության ընտրված նախագահ։
Բիգվավա Բեսլան Վլադիմիրովիչը համարվում է Աբխազիայի Հանրապետության ընտրված փոխնախագահ։ Արձինբա Ադգուր Ամիրանովիչը ստացել է 41708 ձայն, Գունբա Բադրա Զուրաբովիչը՝ 54 954 ձայն, հաղորդում է ԿԸՀ-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)