Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ
Աշխարհ
Գերմանական Մանհայմ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ։ Այս մասին գրում է Mannheim 24 պորտալը։
Միջադեպը տեղի է ունեցել Պարադեպլաց շրջանում։
Ականատեսները պատմել են, որ ամբոխի մեջ արագությամբ Սև Ամենագնաց է մխրճվել, որից հետո անմիջապես փախուստի է դիմել դեպքի վայրից:
Լրագրողների տվյալներով՝ զոհվել է մեկ մարդ։
X սոցիալական ցանցում ոստիկանության պաշտոնական էջում բնակիչներին խնդրել են խուսափել քաղաքի կենտրոն ուղեւորություններից, մինչ չարագործին գտնելը:
Վթարի վայրում աշխատում են փրկարար ծառայություններ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ