Օդեսայում պայթյուններ են լսվում. Քաղաքի մի մասը հոսանքազրկված է (տեսանյութ)
ԱշխարհԵրկուշաբթի՝ մարտի 3-ին, Օդեսայում հզոր պայթյունների շարան է լսվել։ Նախնական տվյալներով՝ քաղաքը զանգվածային հարձակման է ենթարկվել թշնամու անօդաչու թռչող սարքերի կողմից։
Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը։ Գնդակոծության պատճառով դադարեցվել է թաղամասի երեք կաթսայատների շահագործումը։
Հայտնի է, որ Օդեսան ծովից զանգվածային հարձակման է ենթարկվել թշնամու անօդաչու թռչող սարքերի կողմից։ Տեղի բնակիչները լսել են ուժգին պայթյուններ, և երկինք բարձրացել են ծխի քուլաներ:
Քաղաքի թաղամասերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որոշ Օդեսացիներ հոսանքազրկվել են։ Երեք թաղամասի կաթսայատների շահագործումը դադարեցվել է։ Վնասվել են նաև բնակելի շենքեր և բիզնես կենտրոն։
Տուժածների մասին այս պահին տեղեկություններ չկան։ Պայթյունի վայր են ուղարկվել քաղաքի բոլոր արտակարգ ծառայությունները։
«Մենք աշխատում ենք, որպեսզի հնարավորինս արագ վերսկսենք ջերմամատակարարման գործընթացը՝ օգտագործելով այլընտրանքային էներգիայի աղբյուրներ»,- ասել է Տրուխանովը։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)