Ճապոնիայի ԱԳ նախարարին արգելել են մուտք գործել Ռուսաստան
Աշխարհ
Ռուսաստանը փակել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեսի Իվայի մուտքն իր տարածք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Հատուկ ռազմական գործողության հետ կապված մեր երկրի դեմ պաշտոնական Տոկիոյի այսպես կոչված պատժամիջոցների գործողություններին ի պատասխան՝ որոշում է կայացվել ընդմիշտ արգելել Ճապոնիայի մի շարք քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն, այդ թվում նաև արտաքին գործերի նախարար Տակեսի Իվայի»,- այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)