Եվրոպայում հայտնել են՝ որքան երկար կարող է Ուկրաինան շարունակել պայքարն՝ առանց ԱՄՆ օգնության
Աշխարհ
Ուկրաինան ԱՄՆ-ի ռազմական օգնության դադարեցման դեպքում կկարողանա պահպանել ռազմական գործողությունների ներկայիս տեմպը մի քանի շաբաթ կամ, գուցե, միայն մինչև 2025 թվականի հունիսը։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը։
Նշվում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը իր լիազորությունների ավարտից քիչ առաջ արագացրել է զենքի մատակարարումները Ուկրաինային՝ երկիրը ապահովելով արդիականացված զենքի մեծ պաշարներով։
Պարբերականի տվյալներով՝ եվրոպական երկրները կարող են փոխարինել ամերիկյան հրետանու մատակարարումները, սակայն Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող ամենաժամանակակից զինատեսակները ամերիկյան են։
Սպիտակ տունը հաստատել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումից հետո Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության դադարեցումը, այդ թվում՝ Լեհաստանով տարանցիկ զենք։ ԱՄՆ նախագահը դժգոհություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից ամերիկյան օգնության համար երախտագիտության բացակայության կապակցությամբ։ Ակնկալվում է, որ օգնության դադարեցումը կտևի այնքան ժամանակ, մինչև Կիևը ցույց տա խաղաղությանը նվիրվածություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)