Ուկրաինայում չկա ռուսամետ որևէ քաղաքական ուժ. Ազարով
Աշխարհ
Ցանկացած ընտրություն, որը տեղի կունենա Ուկրաինայում ներկա իրավիճակում, չի հանգեցնի Կիևի քաղաքական կուրսի որևէ նկատելի փոփոխության։ Այս մասին մարտի 4-ին սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, փոխանցում է EADaily-ն։
«Ուկրաինայում այժմ չկա որևէ քաղաքական ուժ, որը հանդես գա Ռուսաստանի հետ բարեկամության օգտին։ Նման ուժերն արգելված են, ակտիվիստները բանտերում են։ Իսկ եթե ինչ-որ մեկը հայտարարի, որ ինքը կողմ է Ռուսաստանի հետ բարեկամությանը, ապա նրան կամ կսպանեն, կամ բանտ կնետեն», - փաստել է Նիկոլայ Յանովիչը ։
«Այնպես որ, եթե քաղաքական դաշտում շագանակագույնի 40 երանգ կա, ինչպես իմ ընկերներից մեկն է ասել, ապա ի՞նչպես անցկացնել ընտրությունները։ Չէ որ ոչինչ չի փոխվի»,-նշում է նախկին վարչապետը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)