Մոսկվան կտրականապես դեմ Է Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների տեղակայմանը․ Ուլյանով
Աշխարհ
Մոսկվան կտրականապես դեմ է Ուկրաինայում Եվրոպական «խաղաղապահների» տեղակայմանը, որոնք փաստացի դառնալու են ՆԱՏՕ-ի օկուպացիոն ուժերը: Համապատասխան հայտարարությունը մարտի 4-ին իր Telegram-ալիքում հրապարակել է Վիեննայի միջազգային կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
«Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների հիպոթետիկ տեղակայման գաղափարը, մեղմ ասած, խիստ կասկածելի է առնվազն երկու պատճառով։ Նախ, Եվրամիությունը անաչառ չէ, իսկ խաղաղապահները պետք է անաչառ լինեն։ Երկրորդ՝ Ռուսաստանը կտրականապես դեմ է», - հայտարարել Է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ «եվրոպացի պաշտոնյաները սայլը ձիուց առաջ են դնում», Երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայում խաղաղապահներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)