Զելենսկուն խորհուրդ են տվել ներողություն խնդրել Թրամփից
Աշխարհ
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը աղետ է, հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն: Օրենսդիրը համապատասխան բովանդակությամբ գրառում է հրապարակել իր Telegram ալիքում։
Ինչպես նշել է նա, այժմ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և նրա թիմը պետք է «մոխիր չցանեն իրենց գլխին», այլ աշխատեն։ Մասնավորապես, նրանք պետք է բարելավեն հարաբերությունները Վաշինգտոնի հետ։
«Հարցը լուծեք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ. եթե նա ցանկանում է ներողություն լսել, ներողություն խնդրեք»,- գրել է խորհրդարանականը։
Գոնչարենկոյի խոսքով՝ նման իրավիճակում Ուկրաինայի ղեկավարությունը պետք է «անջատի էմոցիաները» և սկսի լսել ողջախոհությանը։ Պատգամավորն ընդգծել է, որ Կիևը լիովին կախված է Վաշինգտոնի աջակցությունից։ Այս առումով՝ նա պետք է «խաղա Թրամփի հետ», ոչ թե նրա դեմ:
Միևնույն ժամանակ, օրենսդիրը կոչ է արել մշակել «գոյատևման ծրագիր»՝ առանց ԱՄՆ-ի աջակցության, որը նախանշելու է այս նպատակին հասնելու կոնկրետ միջոցներ:
«Իրավիճակը դեռ կորած չէ։ Մենք դեռ կարող ենք դրանից դուրս գալ առանց այնպիսի մեծ կորուստների, ինչպես թվում է»,- հավելել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)