Կոնգրեսում հայտարարել են՝ ԱՄՆ-ը և Ուկրաինան շուտով հանքանյութերի վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն
Աշխարհ
ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանքային ռեսուրսների մասին համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրայան Ֆիցպատրիկը։
Կոնգրեսականը հայտնել է, որ զրուցել է Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։
«Մենք 100%-ով այս գնացքը վերադարձնում ենք ռելսերի վրա: Այս հանքային պայմանագիրը կկնքվի կարճ ժամանակում»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Ֆիցպատրիկը հավելել է, որ Եվրոպան պետք է ոտքի կանգնի և անի իր բաժինը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում