Կանադան սպառնում է ԱՄՆ-ին պատասխան մաքսատուրքերով
Աշխարհ
Կանադան անմիջապես կպատասխանի պատասխան մաքսատուրքերով, եթե ԱՄՆ վարչակազմը մաքսատուրքեր սահմանի կանադական ապրանքների վրա։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքական գործիչը մանրամասնել է, որ եթե ԱՄՆ-ի մաքսատուրքերը ուժի մեջ մտնեն մարտի 4-ի կեսգիշերին (մարտի 4-ին` Երևանի ժամանակով՝ 09:00-ին), ապա ժամը 00:01-ին Կանադան կպատասխանի ամերիկյան ապրանքների 155 միլիարդ կանադական դոլարի (107,4 միլիարդ դոլար) 25% մաքսատուրքերով:
Թրյուդոն պարզաբանել է, որ կանադական մաքսատուրքերը կազդեն 30 միլիարդ կանադական դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա արդեն մարտի 4-ին, իսկ մնացած 125 միլիարդ կանադական դոլարը «կհարվածի» 21 օր անց։ Նա ասել է, որ Կանադայի մաքսատուրքերը կմնան ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի հանել իր մաքսատուրքերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)