ԵՄ-ն թևակոխել է «սպառազինության դարաշրջան»․ Ֆոն դեր Լայեն
Աշխարհ
Եվրամիությունը թևակոխել է սպառազինության դարաշրջան, և Լոնդոնի գագաթնաժողովում ԵՄ երկրները հայտարարել են զենքի արտադրության ծախսերի ավելացման պատրաստակամության մասին: Այս մասին Բրյուսելում մամուլին մոտենալիս հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք թևակոխել ենք սպառազինության դարաշրջան։ Եվրոպան պատրաստ է զգալիորեն ավելացնել իր պաշտպանական ծախսերը։ Որպեսզի արձագանքենք Ուկրաինային աջակցելու կարճաժամկետ անհրաժեշտությանը, բայց նաև լուծենք մեր սեփական անվտանգության համար ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու երկարաժամկետ անհրաժեշտությունը», - ասել է նա ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)