ԱՄՆ-ում տնտեսական աղետ է․ Թրամփ
Աշխարհ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր վարչակազմը «ժառանգել է» տնտեսական աղետի վիճակում գտնվող երկիր: Սակայն այժմ երկիրը գտնվում է աննախադեպ աճի ճանապարհին։ Այդ մասին հայտնել Է Սպիտակ տունը:
«Մենք նախորդ վարչակազմից ժառանգել ենք տնտեսական աղետ և գնաճային մղձավանջ։ Նրանց քաղաքականությունը հանգեցրել է էներգառեսուրսների, սննդամթերքի գների աճի, միլիոնավոր ամերիկացիների հիմնական կարիքների նկատմամբ վերահսկողության կորստի», — նշել Է Թրամփը։
ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ իր թիմն արդեն որոշակի վճռական քայլեր է ձեռնարկել իրավիճակը շտկելու համար:
«43 օրվա ընթացքում նոր վարչակազմը հասել է ավելիին, քան մյուսները 4 կամ 8 տարվա ընթացքում», - եզրափակել Է Թրամփը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)