Սթարմերը և Մակրոնը պատրաստ են Զելենսկու հետ մեկնել ԱՄՆ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ մեկնել ԱՄՆ՝ ներկայացնելու ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիր։ Այս մասին գրում է բրիտանական Daily Mail թերթը։
«Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ սըր Քիրը և Էմանուել Մակրոնը պատրաստ են հաջորդ շաբաթ նախագահ Զելենսկու հետ մեկնել Վաշինգտոն՝ ներկայացնելու «միասնական ճակատ» պլանը Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար»,- ասվում է հրապարակման մեջ:
Թերթը գրում է՝ Սպիտակ տունը րդովված էր նախագահ Զելենսկու ավելի վաղ հայտարարություններից, որ պատերազմի ավարտի մասին համաձայնագիրը «դեռ շատ հեռու է»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)