Զելենսկին ցանկություն է հայտնել ԱՄՆ-ի հետ հստակեցնել Ուկրաինային ռազմական օգնության կարգավիճակը
Աշխարհ
Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ռուստեմ Ումերովին հանձնարարվել է ճշտել ԱՄՆ-ում Կիևին հետագա ռազմական օգնության կարգավիճակի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Telegram-ի իր ալիքում։
«Ես հանձնարարել եմ Ուկրաինայի պաշտպանության նախարարին, մեր հետախուզական ծառայությունների ղեկավարներին և դիվանագետներին կապվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող իրենց համախոհների հետ և ստանալ պաշտոնական տեղեկատվություն»,- նշել է նա։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայում շատերն անհանգստացած են Կիևին ԱՄՆ-ից հետագա օգնության խնդրով։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)