Ամերիկացիների գրեթե 70%-ը դրական է արձագանքել Կոնգրեսում Թրամփի ելույթին
Աշխարհ
ԱՄՆ քաղաքացիների առնվազն 69%-ը դրական է արձագանքել մարտի 4-ին Կոնգրեսում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի ելույթին։ Այս մասին են վկայում CNN-ի հրապարակած հարցման արդյունքները, փոխանցում է Euromedia24-ը։
Հարցվածների 44%-ը «շատ դրական» է գնահատել ելույթը։ Միաժամանակ, հարցվածների առնվազն 31%-ը բացասական է վերաբերվել ամերիկացի առաջնորդի ելույթին։
Նշվում է, որ հեռուստադիտողների 80%-ը անպատշաճ է համարել դեմոկրատ կոնգրեսական Ալ Գրինի՝ որպես բողոքի նշան Թրամփի ելույթը ընդհատելը, իսկ 20%-ը դա անվանել է «համապատասխան արձագանք»։
CNN-ի հարցումն անցկացվել է տեքստային հաղորդագրություններ ուղարկելով ավելի քան 430 մեծահասակ ամերիկացիների, ովքեր ասել են, որ դիտել են Թրամփի մարտի 4-ի ելույթը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)