Արաբական լիգայի գագաթնաժողովի մասնակիցները պահանջել են իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերումը Լիբանանից
Աշխարհ
Արաբ առաջնորդները դատապարտել են Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումները հարավային Լիբանանում և հրեական պետությունից պահանջել կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը: Այս մասին ասվում է Արաբական լիգայի արտակարգ գագաթնաժողովից հետո հրապարակված ամփոփիչ հռչակագրում, որը երեքշաբթի անցկացվել է Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում, գրում է Euromedia24-ը։
«Գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծում են Լիբանանում հրադադարի համաձայնագրի բոլոր կետերի կատարման անհրաժեշտությունը և Իսրայելից պահանջում են դուրս բերել իր զորքերը միջազգայնորեն ճանաչված սահմաններ, ինչպես նաև ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր գերի են ընկել վերջին պատերազմի ժամանակ»,-ասվում է փաստաթղթում։Այն աջակցություն է հայտնում Լիբանանի ինքնիշխանությանը, կայունությանը և անվտանգությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)