Ֆիլիպոն գնահատել Է Վաշինգտոնի կողմից Կիեւին օգնության դադարեցումը
Աշխարհ
Կիևին ԱՄՆ-ի օգնության դադարեցումը խաղաղության երաշխիք է․ ԵՄ-ն հակամարտությանը աջակցելու միջոցներ չունի, Ria Novosti-ին ասել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն:
«Ես չափազանց դրական եմ վերաբերում Կիևին ԱՄՆ-ի օգնության դադարեցմանը։ Ես կարծում եմ, որ դա խաղաղության իրական երաշխիք է, քանի որ այն խաթարում է բոլոր նրանց հնարավորությունները, ովքեր ցանկանում են շարունակել պատերազմը», - ասել է նա։
Ընդ որում, նրա խոսքով, «ԵՄ-ն կփորձի ամեն ինչ հակամարտությունը շարունակելու համար»:
«Իրականությունն այն է, որ որքան շատ Թրամփն ու Ռուսաստանը ցանկանում են խաղաղության գնալ, այնքան ԵՄ-ն ավելի շատ կբարկանա, կփակվի պատերազմի սեփական գաղափարախոսության սահմաններում։ Քանի որ պատերազմը ԵՄ-ին պետք է որպես սեփական իրավասությունների հաստատում», - ասել է Ֆիլիպոն:
«Ես կարծում եմ, որ Եվրոպան կշարունակի նույն ոգով, բայց դա դժվար կլինի, քանի որ առանց ամերիկյան օգնության Ուկրաինան չի կարողանա շարունակել», - եզրափակել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)