Խաղաղությունը չի կարող նշանակել կապիտուլյացիա կամ Ուկրաինայի կազմալուծում. Զելենսկի
Աշխարհ
Խաղաղությունը չի կարող նշանակել կապիտուլյացիա կամ Ուկրաինայի փլուզում: Այս մասին X-ի իր մկրոբլոգում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին շնորհակալական գրառման մեջ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Շնորհակալ ենք Էմանուել Մակրոնին իր հստակ տեսլականի և խաղաղության հասնելու մեր համատեղ ջանքերի համար։ Խաղաղությունը պետք է լինի իրական և ոչ միայն բառերով։ Դա չի կարող նշանակել Ուկրաինայի կապիտուլյացիա կամ կազմալուծում։ Այն պետք է լինի արդար, վստահելի և տևական, և դրան կարելի է հասնել միայն Ուկրաինայի, Եվրոպայի և ողջ աշխարհի անվտանգության ամուր և երկարաժամկետ երաշխիքների պայմաններում։
Մենք խորապես գնահատում ենք բոլորի ղեկավարությունն ու ջանքերը, ովքեր աջակցում են Ուկրաինային և ուժեղացնում Եվրոպայի պաշտպանական կարողությունները։ Մենք անհամբեր սպասում ենք առաջիկա օրերին միասին աշխատելուն խաղաղությանն ուղղված քայլերի վրա»,-ասվում է գրառման մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)