Թուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդը Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններ Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ Տեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթների Փաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվում Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում 

«Համր կինոյի խոսուն կանայք». Ռուզաննա Բագրատունյանի ընդգրկուն գիրքը նոր հայացք կնետի կին ստեղծագործողների աշխատանքի վրա

Գիտություն և Մշակույթ

«Համր կինոյի խոսուն կանայք» հանրամատչելի ժողովածուով Ռուզաննա Բագրատունյանը փորձել է մեկտեղել այն կանանց դիմանկարները, որոնք հնարավորություն են տալիս տեսնել հայկական համր կինոյի լինելիության ճանապարհին կանանց թողած հետագիծը և պատկերացում կազմել նրանց ներգրավվածության աստիճանի և կինոդերասանական վարպետության առանձնահատկությունների մասին։

Կանանց ներդրումը չի սահմանափակվում հայկական համր ֆիլմերում խաղացած դերասանուհիների գործունեությամբ, և հետազոտության նպատակն է եղել հայտնաբերել  նաև այն հայ կանանց, որոնք մնացել են ռուսական և արևմտյան համր կինոյի պատմության մեջ, ինչպես նաև այն կանանց, որոնք ընդգրկված են եղել հայ կինոյի տարբեր արտադրամասերում ու վարչական օղակներում և իրենց մասնագիտական որակներով ու բարեխիղճ աշխատանքով նպաստել են հայ կինոյի կայացմանը։

Երկլեզու՝ հայերեն և անգլերեն սպասված հանրամատչելի ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 18-ին «Զանգակ» գրատանը։ Գրքի շնորհանդեսին ընդառաջ «Արմենպրես»-ի թղթակիցը հեղինակի հետ զրուցել է գրքի ստեղծման գաղափարի, խնդիրների և այլ հարցերի շուրջ։

-2022-ին հրատարակեցիք «Նրանց ժամանակը» գիրքը, որն անդրադառնում է Արցախյան պատերազմում անձնվիրաբար իրենց մասնագիտական պարտքը կատարած բժիշկներին, իսկ «Համր կինոյի խոսուն կանայք» ժողովածուով հիշեցնում եք մեծ ու փոքր դերերով կինոյում հանդես եկած դերասանուհիների մասին։ Ինչո՞ւ, ի՞նչը խթան դարձավ այդ գաղափարի համար։

-Տարիներ շարունակ երազում էի հայ կինոյի կանանց լիակատար կատալոգ ստեղծել։ Դա ծանր աշխատանք է, ֆինանսներ էին անհրաժեշտ։ Խորհրդակցեցի կինոգետ Րաֆֆի Մովսիսյանի, Անահիտ Հարությունյանի հետ։ Կարելի է ասել՝ Անահիտն իմ ուսուցիչն է եղել։ Նրանից շատ բան եմ սովորել, հատկապես՝ ինչպես ուսումնասիրել արխիվները և գտնել այն, ինչ հարկավոր է։ Երկար մտորումներից հետո որոշեցի մի քանի փուլով իրականացնել հետազոտությունը՝ սկսելով մեր կինոյի համր շրջանի կանանցից։ Հնարավոր չէր հարյուրամյա հայ կինոյի կանանց պատմությունը ներկայացնել մեկ ուսումնասիրությամբ, ուստի դիմեցի փուլային տարբերակին։

Հետո՝ 2020 թվական, պատերազմ, զոհեր ու ամեն բան խափանվեց, կորցրեց իմաստը, բայց գաղափարը մնաց։ Աշխատանքը ներառում է հայ կինոյի տասը տարին՝ 1924-1934 թվականները։ 

Թվում է, թե խոսվելու է միայն դերասանուհիների մասին, բայց հայ կինոյի արխիվներն ուսումնասիրելիս ցանկանում էի տեսնել առհասարակ կանանց ընդգրկվածությունը կինոյում։ Շատ հետաքրքիր էր. գտա մոտ 250-300 կանանց, որոնք աշխատել են կինոարտադրության տարբեր օղակներում, բայց այդ կանանց ինքնության, նրանց կենսագրության մասին որևէ տեղեկություն, փաստաթուղթ չկա։ Նրանց թվաքանակը ճշտել եմ հաստիքացուցակներով։ Այդ կանայք մեծագույն ներդրում են ունեցել մեր կինոյի զարգացման ու կայացման գործում ոչ պակաս, քան դերասանուհիները, ուստի ցավում եմ, որ նրանց անուններն ամբողջական չեն, չկան նաև կենսագրությունները։ Ուսումնասիրության ընթացքում փաստեցի, որ այդ կանայք, չունենալով կինոկրթություն, հետագայում աշխատելու ընթացքում աճել են,  ժամանակի ընթացքում ավելի են մասնագիտացել իրենց գործում՝ դառնալով  բաժինների և արտադրամասերի ղեկավարներ,  որոշումներ կայացնողներ։ 

-Իսկ ինչո՞ւ մենք չունեինք կինոյի պատրաստ կադրեր։ 

-Դա առաջին հերթին պայմանավորված էր Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակով։ Դարասկիզբն էր, մենք տեսել էինք ցեղասպանություն, չունեինք պետականություն, փախուստ, զրկանքներ, սով։ Շատ ծանր պայմաններ էին։ Նման իրավիճակում այս փոքրիկ հողակտորի վրա հնարավոր չէր ունենալ կինոկրթություն կամ կինոարտադրություն։ 

-Գրքի նախաբանից պարզ է դառնում, որ ընթերցողները բացահայտելու են մոտ քառասուն դերասանուհու։ Նրանց մեջ կա՞ն երևելիներ, որոնք գուցե մեծ դերակատարություն են ունեցել հայկական կինոյի հետագա զարգացման գործում, բայց ժամանակի ընթացքում մոռացվել են։

-Անդրադարձել եմ դերասանուհիների, որոնցից ոչ բոլորի կենսագրություններն են պահպանվել։ Այս փոքր ժողովածուն հարգանքի տուրք է բոլոր կանանց, որոնք կանգնած են եղել մեր կինոյի ստեղծման ակունքներում՝ կադրի ներսում, կադրից դուրս։ Նրանք արժանի էին հիշատակվելու, որովհետև հսկայածավալ ներդրում են ունեցել  կինոյի զարգացման գործում։ 

Այդ ժամանակ Երևանում, Թբիլիսիում, Բաքվում կային թատերախմբեր։ Դերասանուհիների մեծ մասն ընդգրկված էր տարբեր թատերախմբերում։ Երբ պետք է նկարահանվեր առաջին համր ֆիլմը՝ «Նամուսը», այդ դերասանուհիները մասնակցում էին փորձերին։ Գրքում նկարագրված են նրանց հույզերը, ապրումները, թե ինչպես են սրտի թրթիռով սպասել ֆիլմին։ Փառք ու պատիվ այդ կանանց, որ կարողացել են թատրոնից սահուն անցում կատարել կինոարվեստ։ 

-Տիկին Բագրատունյան, իսկ ի՞նչ բաժիններից է բաղկացած գիրքը։

-Այն ունի չորս պայմանական բաժին՝ «Նվիրյալներ», «Աննկատ դերեր», «Չերևակված անուններ», «Մշակույթի դեսպաններ»։ «Նվիրյալներ» բաժնում կենսագրություն և հետագիծ թողած դերասանուհիներն են, որոնց գերակշռող մասը թատրոնից է անցել կինո, «Աննկատ անուններ» բաժնում այն դերասանուհիներն են, որոնք ունեն շատ փոքր կենսագրություն, որոնց մասին շատ քիչ տվյալներ կան, չեն գտնվել տպագիր կամ այլ բնույթի նյութեր, որտեղ վերլուծվել կամ գրվել են նրանց մասին։ Երրորդ՝ «Չերևակված անուններ» բաժնում անկենսագիր և անհայտ դերասանուհիներն են, որոնք հայտնի են միայն իրենց դերերով։ Չորրորդում ռուսական և արևմտյան համր կինոյի պատմության մեջ հայտնի հայազգի կանայք են, որոնք մեծապես նպաստել են դրսում հայկականության և հայ ժողովրդի պատմության ու մշակույթի տարածմանը։ Դրանց թվում են ռուսական և առհասարակ համաշխարհային կինոյում ներդրում ունեցած երկու կինոգործիչները՝ Նինա Աղաջանովան, Արշա Օվանեսովան։ 

Շատ դեպքերում չեն գտնվել նաև դերասանուհիների լուսանկարները և ստիպված ֆիլմերից ենք վերցրել դրանք։ Մոտ 250 լուսանկար է օգտագործվել։ Օգտվել եմ բոլոր հնարավոր աղբյուրներից՝ արխիվ, մամուլ, գրականություն։ Գրքի հետևում գրականության մեծածավալ ցանկ կա։

-Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ նրանց չեն հիշատակել, չեն անդրադարձել։ Հետաքրքրություն չի՞ եղել, թե՞ ուղղակի չեն մտածել այդ մասին։

-Հստակ ասել չեմ կարող։ Հնարավոր է՝ աշխատանքի են կանչել ու չեն էլ պահպանել տվյալները։ Որոշ վկայություններ կան, որոնք փաստել չենք կարող։ Ասում են՝ Դանիել Դզնունին նկարահանվելու մի քանի հրավեր է ուղարկում Արուս Ոսկանյանին, սակայն ես միայն գտել եմ Վրաստանում նկարահանած «Կրակապաշտները» ֆիլմը, որում նա խաղացել է։ Ո՛չ Դզնունու, ո՛չ Արուսի արխիվներում այլ բան չենք գտել, միայն Դզնունու հեռագրերն են, որոնք ներառվել են գրքում։

Վստահ չեմ, որ հասարակության լայն շրջանակը լսել է երկրորդ կամ երրորդ բաժնի դերասանուհիների մասին, սակայն հաստատ լսել է առաջին բաժնում ներառված կանանց մասին՝ Հասմիկ (Թագուհի Հակոբյան), Օլգա Գուլազյան, Տատյանա Մախմուրյան, Արուս Ոսկանյան, Սաթենիկ Ադամյան և այլք։ Սաթենիկ Ադամյանը մեր առաջին կին սցենարիստն է։ Նա Միքայել Մանվելյանի «Հեքիաթը» պատմվածքի հիման վրա լիբրետո է գրել։ Ժասմենը, որն առաջին հայ դերասանուհիներից մեկն է, նկարահանվել է ռուսական «Երջանկության բանալիներ» ֆիլմում։ Հետաքրքիր կանայք են եղել, կոլորիտային, երբ նայում ես լուսանկարները, փաստում ես, որ մոդայիկ են,  ճաշակով։

-Նվիրյալներ եք համարում դերասանուհիներին։ Ինչո՞ւ։ Կարո՞ղ ենք ասել, որ հատկապես համր կինոյի ժամանակահատվածում կանայք շատ խոչընդոտներ են հաղթահարել կինոարվեստ մուտք գործելու համար։

-20-րդ դարասկզբին համաշխարհային կինոյի ոլորտում կանանց մասնակցությունը բավականին սահմանափակ էր։ Կինոարտադրության այդ շրջանը բնութագրվում է հիմնականում տղամարդկանց գերակայությամբ, ինչը պայմանավորված է թե՛ տեխնիկական հմտությունների անհրաժեշտությամբ, թե՛ ժամանակի մշակութային ու սոցիալական կարծրատիպերով։ 

Հայաստանում իրավիճակն այլ է եղել։  Գենդերային խնդիր բացարձակ չի եղել։ Ընթերցողներին խորհուրդ կտամ այդ մասին կարդալ բանասիրական գիտությունների թեկնածու, կանանց հարցերով փորձագետ Անահիտ Հարությունյանի «Հին-նոր «Կանանց հարցը» և համր կինոյի կանանց պատմությունը»  հանրամատչելի ակնարկը, որը ներառված է գրքում։

-Գրքին որոշ չափով ծանոթանալով՝ տեսում եմ, որ այն կարող է փոխել հասարակության լայն շրջանակի պատկերացումները հայկական համր կինոյի մասին...

-Երբևէ նմանատիպ առանձին հետազոտություն չի արվել։ Այն առաջին փորձն է, որտեղ ամբողջացվել են համր կինոյի շրջանի կանայք։ Թերևս, կարելի է համարել, որ այս ժողովածուն «Հայ կինոյի կանայք« կինոկատալոգի առաջին փուլն է։ Հաջորդ հետազոտությունը նվիրվելու է հայ կինոյի հնչուն շրջանին, որը չափազանց մեծ է, ներառում է 55 տարի՝ 1935-1990 թվականները։ 

-Գիրքը, որը հայկական կինոյով հետաքրքրված յուրաքանչյուրի համար կարող է որպես հանրագիտարան ծառայել, ի՞նչ հարթակներում է տեղ գտնելու։

-Քանի որ պետական դրամաշնորհով է հրատարակվել, գրքի ամբողջ տպաքանակը տրամադրվել է Հայաստանի ազգային գրադարանին։ Գրադարանն այն պետք է տարածի։ Նրանք հոգ կտանեն, որ այն անհրաժեշտ հաստատություններ հասնի։ Գիրքը ներկայացրել եմ Բեռլինում։ Կինոյի օտար գործիչները հաճելիորեն զարմացան, որ մենք նման հարստություն ենք ունեցել։

-Երբ կինոն սկսեց «խոսել», համր կինոն զիջեց իր դիրքերը, հետո դարձավ պատմության մի մաս, սակայն նկատում եմ, որ որոշ ռեժիսորներ ուզում են վերադառնալ համր կինոյին։ Հնարավո՞ր է, որ այն նոր շունչ ստանա։ 

-Կինոգետ չեմ, բայց կարծում եմ՝ հնարավոր է, որ փորձարարության նպատակով վերադառնան համր ֆիլմին։ Այսօրվա համր կինոն և հարյուր տարի առաջ ստեղծված համր կինոն անհամեմատելի իրողություններ են։ Հարյուր տարի առաջ  բոլորովին այլ տեխնոլոգիաներով, մոտեցումներով են ֆիլմեր ստեղծվել։ Բեկնազարյանը համր ֆիլմեր է նկարահանել, բայց նա այնպիսի մասսայական տեսարաններ  է ստեղծել իր ֆիլմերում, որ անհավատալի է. այդքան իրական ու այդքան բնական։ Ըստ իս՝ մեր կինոյում նրա նման երկրորդը չի եղել և չգիտեմ՝ Աստված կգտնվի՞ այդչափ շռայլ մեր նկատմամբ, որ հայերիս ևս մեկ Բեկնազարյանի պարգևի։

-Շնորհակալություն, Ռուզաննա, որ ժամանակ տրամադրեցիք մեզ։ Կսպասենք գրքի հաջորդ մասին։

-Ես ևս շնորհակալ եմ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդըԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՏեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթներիՓաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվումՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքումԱռանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ ՎենսՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՀրատարակչությունները 6 միլիարդ ռուբլի արժողությամբ 15 միլիոն գիրք են կորցրել՝ Ozon-ի և Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով Հարություն Կիվիրյանը՝ տիեզերք թռչելու նախաշեմինՌուսաստանը՝ ավելի քան 120 ԱԹՍ-ով հարձակման է ենթարկել Ուկրաինան․ Կիևը հարվածել է Սոչիի նավթի պահեստինՎերջապես ամեն ինչ ավելի հեշտ կլինի. կենդանակերպի այս նշանները դուրս են գալիս դժվարին շրջանից Պեսկովը զգուշացրել է․ Ուկրաինայում հրթիռների արտադրության օբյեկտները կդառնան ՌԴ-ի թիրախՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. ՓաշինյանՆեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1287-իԻրանում հարսանիքի ժամանակ 4 մարդու կյանք խլած հարվածը, ամենայն հավանականությամբ, հասցվել է ամերիկյան զինամթերքով․ ReutersԻնչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները Ռուսական բանակը հարված է հասցրել Կիևի օդանավակայանինԱդրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ՀայրապետյանՖեդորովի համար Ուկրաինայում նոր պաշտոն են գտելԹրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա․ Զելենսկի Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղումՉկա տեղեկություն, որ ՀՀ-ն Բաքվին տվել է հայ գերիներին այցելության 3-րդ երկրի թեկնածություն․ ՍահակյանԿառավարությունը՝ ավելի քան 25 մլն դրամ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի համարԻսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին«Արարատի» նախկին ֆուտբոլիստը 2.1 մլն եվրոյով տեղափոխվեց Կիևի «Դինամո»Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 մլն դրամ. դատախազություն Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ) Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համարՄրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվելՈւկրաինան և Լեհաստանը քննարկում են ԱԱ-2040-ը համատեղ անցկացնելու հայտըՀայ գերիները պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացված․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Օդեսայում կա մեկ զոհ և 5 վիրավոր, Սոչիում նավթի պահեստ է հրդեհվել Ի՞նչ հրավեր է արել Փաշինյանը Թուրքմենստանի նախագահինԿառավարությունը 1.47 մլրդ դրամ է ուղղում կրթական հաստատությունների շինարարությանն ու գույքինԳերիների հարցով քաղաքական ճանապարհը արդյունք չի տվել․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Վահագն Խաչատուրյանը կարևորել է Չեխիայի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործումԵրևանի մի քանի վարչական շրջաններում վթարային ջրանջատումներ են Սահակյան․ Բաքվում պահվող հայ գերիները լիակատար մեկուսացման մեջ ենՌուբեն Վարդանյանի գործն արդեն ՄԻԵԴ-ում է, տրվել է համար․ Սիրանուշ ՍահակյանԵրկու աշխատակցի դուրս են բերել թունելից՝ մահաբեր ջրհեղեղից 9 օր անց«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանը հանցավոր նախաձեռնություն է որակել․ ՍահակյանՈՒՂԻՂ․ Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ստացվել է․ Սիրանուշ Սահակյանի ասուլիսըՌԴ ԱԽ․ «Թրամփի երթուղին» կարող է ԱՄՆ-ին հնարավորություն տալ ուժեր տեղակայել ՀՀ-ումԱԹՍ-ների հարձակումից հետո Սոչիի օդանավակայանում՝ ավելի քան 100 ուշացած չվերթ
Ամենադիտված