Զելենսկին հայտնել է՝ որ դեպքում կկորցնի վստահությունը Թրամփի նկատմամբ
Աշխարհ
ԱՄՆ-ի և երկրի նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ վստահությունը կախված է լինելու նրանից, թե ինչպես Վաշինգտոնը կարձագանքի Ռուսաստանի կողմից պայմանավորվածությունների հնարավոր խախտումներին, հայտարարել Է Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հայտնում է RBC-ն։
«Եթե ռուսները խախտում են ցանկացած պայմանավորվածություն, իսկ Ամերիկան գործուն կերպով արձագանքում է դրան, ապա մենք վստահում ենք Թրամփին», - ասել է նա:
«Իսկ եթե խախտումների դեպքում արձագանք չկա, և հակառակը՝ քննարկվում է պատժամիջոցների թուլացումը, ապա այստեղ վստահության մասին խոսք լինել չի կարող։ Արդեն պետք է մտածել՝ ինչ անել այդ ամենի հետ հետո»,- հավելել է Զելենսկին։
