Եվրոպան օգտագործում է Զելենսկուն․ Ռադայի պատգամավոր
Աշխարհ
Եվրոպան թաքնվում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ամպագոռգոռ հայտարարությունների հետևում՝ փորձելով թաքցնել այսպես կոչված «աջակիցների կոալիցիայի» որոշումներ կայացնելու ցանկության բացակայությունը։ Այս մասին Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։
Նրա կարծիքով՝ Ուկրաինայի առաջնորդին «օգտագործում են որպես բարձրախոս՝ լռեցնելու համար սույն որոշումների անհարմար լռությունը»։
Նա նշել է, որ ոչ մի երկիր չի ստանձնի ոչ մի հրապարակային պարտավորություն, նույնիսկ նրանք, ովքեր ավելի վաղ հանդես են եկել Ուկրաինա խաղաղապահ զորքեր ուղարկելու օգտին: «Քանի որ բոլորը շատ լավ հասկանում են՝ Եթե Ռուսաստանը հարվածի, ԱՄՆ-ն նրանց չի պաշպանի», - բացատրել է Դուբինսկին։
