Ուկրաինայի զինկոմները ծանուցագրեր են ուղարկում նույնիսկ նրանց, ովքեր արդեն խրամատներում են
Աշխարհ
Ուկրաինայի զինկոմիսարիատներում խառնաշփոթ է տիրում․ ծանուցագրերը ուղարկվում են նույնիսկ այն քաղաքացիներին, ովքեր վաղուց խրամատներում են։ Այս մասին հայտարարել Է Գերագույն ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդը, գրում է EADaily-ն:
«Ինձ հաճախ դիմում են զինծառայողներ, որոնք տուգանվել են զինկոմիսարիատներ չներկայանալու պատճառով, չնայած վերջիններս արդեն երրորդ տարին են ռազմաճակատում», - ասել է նա:
Պատգամավորը կասկած է հայտնել, որ «զինկոմիսարիատները իրական տեղեկություններ չունեն երկրի զորահավաքային ռեսուրսների մասին»:
