Ուկրաինան ինքնուրույն պետություն չէ․ Ազարով
Աշխարհ
Ուկրաինացիները պետք է գիտակցեն, որ Արևմուտքն իրենց վարձել է Ռուսաստանի հետ պատերազմի համար։ Ուկրաինան ինքնուրույն պետություն չէ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, փոխանցում է Gazeta-ն։
«Ակնհայտ է, որ Ուկրաինան չէ, որ կռվում Է Ռուսաստանի հետ», - ընդգծել է նա։
Ազարովի խոսքով՝ Ուկրաինայում իշխանությունն իրականում չի պատկանում Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն։ Ըստ քաղաքական գործչի՝ Կիևին բյուջեի 3/4-ը փոխանցում են Արևմուտքից, ինչպես նաև մատակարարում անհրաժեշտ ամեն ինչ Ուկրաինայի զինված ուժերի մարտական գործողությունների համար։
